ՏՏ ոլորտ. Հայաստանը և Արցախը ստեղծում են միասնական տեղեկատվական դաշտՀեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օգոստոսի 16-23-ի հիմնական իրդարձությունների ամփոփում 24 օգոստոսի 2010 "ԱրմենՏել" ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են Ղարաբաղ Տելեկոմի ցանցում: Հայաստան և աշխարհ. Անհիմն հույսերի գագաթնաժողովԻ դժբախտություն կազմակերպության անդամների, երկրորդ ՆԱՏՕ անհնար է դառնալ` չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրսներ 24 օգոստոսի 2010 Անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարծես պետք է պատասխաներ մի քանի հարցերի, որոնք բխում էին անդամ-երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից: Այս հանդիպման վրա շատերն էին հույս դրել, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կարծես թե եկել էր ՌԴ նախագահի հետ հաշտվելու,և Ղրղզստանի նոր նախագահ Ռոզա Օտունբաևան, որը եկել էր օգնություն խնդրելու: Տնտեսություն. Հայաստանը գինեգործության զարգացման ուղիներ է փնտրումՄասնագետների կարծիքով, ընթացիկ տարում Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ. բերքից 21 օգոստոսի 2010 Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը տեղի կունենա Երևանում, սեպտեմբերի 16-17-ին: Fruitfull Armenia հերթական համաժողովը կրելու է «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը» խորագիրը: Համաժողովի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի համտեսող Միշել Ռոլանը: Քաղաքականություն. Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվելՕգոստոսի 16-21-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 21 օգոստոսի 2010 Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցելության և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին օգոստոսի 17-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Սպորտ. Հայաստանի հավաքականը պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալՕգոստոսի 12-19-ին տեղի ունեցած մարզական գլխավոր իրադարձությունները 20 օգոստոսի 2010 Օլիմպիադա- Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկել էր առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադայում ներկայացնում էին 14 մարզիկներ 12 մարզաձևերում:
Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրորդ, մեծահասակների շարքում Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 108 կգ, իսկ «հրում» վարժությունում` 135 կգ և 234 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Նա օլիմպիական չեմպիոն Թուան Կիմ Թաչուին (Վիետնամ) զիջեց 13 կգ-ով: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: |