Անհիմն հույսերի գագաթնաժողով

Ի դժբախտություն կազմակերպության անդամների, երկրորդ ՆԱՏՕ անհնար է դառնալ` չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրսներ

Անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարծես պետք է պատասխաներ մի քանի հարցերի, որոնք բխում էին անդամ-երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից: Այս հանդիպման վրա շատերն էին հույս դրել, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կարծես թե եկել էր ՌԴ նախագահի հետ հաշտվելու,և Ղրղզստանի նոր նախագահ Ռոզա Օտունբաևան, որը եկել էր օգնություն խնդրելու:

PanARMENIAN.Net - Սակայն, ամեն ինչից դատելով, հաշտեցումը չկայացավ` Մեդվեդևը համառորեն չէր տեսնում Լուկաշենկոյին, սակայն, ծիծաղելով ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Բելառուսին: «Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնվեց»,- ասաց ՌԴ նախագահը: Ինչ վերաբերվում է Ղրղզստանին օգնելուն, ապա, ամենայն հավանականությամբ, օգնությունը մարդասիրական բնույթ կկրի, որն, ըստ էության, ոչինչ է: Ռուսաստանը դեռ չի կարող խառնվել Կենտրոնական Ասիայի գործերին` չափազանց շատ խնդիրներ կան Կովկասում և նրա սահմաններից դուրս: Միակ բանը, որն անում է Մոսկվան, Կազմակերպությունը պահում է փլուզվելուց և փորձում է այն ավելի գործունակ դարձնել: Այդ առումով ՎՈՒԱՄ-ի վերածնունդի մասին հայտարարությունները Բելառուսի հնավոր ընդգրկմամբ բավական տագնապալի են: Մոսկվան համոզված է մի բանում. Ուկրաինան Ռուսաստանի դեմ դուրս չի գա: Բայց Յանուկովիչը չի էլ պատրաստվում ՎՈՒԱՄ-ից դուրս գալ ` այդպես ավելի հանգիստ է: ՎՈՒԱՄ-ը գրեթե ոչնչի չպարտավորեցնող կազմակերպություն է, իսկ ՀԱՊԿ-ը համարյա ամեն ինչ անում է Մոսկվայի հրահանգով: Գագաթնաժողովին հնչեց բավական հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՀԱՊԿ-ը կարող է երկրորդ ՆԱՏՕ դառնալ: Ի դժբախտություն կազմակերպության անդամների, երկրորդ ՆԱՏՕ անհնար է դառնալ` չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրսներ: Այն ամենն, ինչ կարող է ՀԱՊԿ-ը, Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծումն է (դեռևս թղթի վրա), որոնք հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու և ում են օգնելու: Ամենայն հավանականությամբ, նրանք ոչ ոքի օգնել չեն կարող և ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին միջամտել` նույնպես. չափազանց շատ խնդիրներ կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ուժերի միջամտությունից հետո մի հակամարտություն պակաս կլինի: Ավելի շուտ` ընդհակառակը: Դեռ անցյալ տարվա փետրվարին, երբ համաձանագիր ստորագրվեց ԱԱՀՈՒ մասին, արդեն այդ ժամանակ անհայտ էր, թե ինչով են նրանք զբաղվելու: Լիովին հավանական է, որ ինչ-որ բան պարզ կլինի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Իսկ մինչ այդ Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ հերթական զորավարժությունները:

Հավանաբար, միակ մարդիկ, ովքեր գոհ մնացին գագաթնաժողովից, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն էին: Բայց ինչպիսի երաշխիքներ ստացավ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևից, դժվար է ասել: Գագաթնաժողովի ցուցադրական արդյունքը, որքան էլ տարօրինակ լինի, դարձավ տխրահռչակ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ցուցադրությունը, որը փորձեց հրկիզել ռուսական և հայկական դրոշները, պահանջեց փակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը, և ամենածիծաղելին, Դմիտրի Մեդվեդևին երկիր չթողնել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---