Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում27 նոյեմբերի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում: Հայկական ֆուտբոլը պետք է անցնի այդ ճանապարհը, որպեսզի համապատասխանի եվրոպական ֆուտբոլի որակներին»,- ասաց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի երրորդ ժամկետով ընտրված նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Իր հաշվետվության մեջ Հայրապետյանը նշեց, որ 2010 թվականի հոկտեմբերին լիցենզավորման բաժնի աշխատակիցները ներկայացրեցին հայկական ակումբների լիցենզավորման նոր կանոնակարգը, որի համար հիմք է ծառայել ՈՒԵՖԱ-ի պահանջներով ակումբների լիցենզավորումն ու ֆինանսական արդար խաղի կանոնակարգը: 2010 թվականին մարզիչների համար կազմվեց «Ա» և «Բ» լիցենզիաների սեմինարների նոր ծրագիրը: Ֆեդերացիան ֆուտբոլի և ֆուտզալի 68 մրցաշար է անցկացրել: Երկու տարվա ֆուտբոլային ձեռքբերումների մասին Հայրապետյանն ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ Հայաստանի երկու տարվա առաջնությունները խաղարկային որակներով ու մարզիչների մարտավարական լուծումներով որոշ չափով առանձնացան մնացած առաջնություններից: Բայց առայժմ մեր առաջնությունը հեռու է բարձր մակարդակից, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Պատանեկան և երիտասարդական հավաքականները պետք է ֆուտբոլիստներ պատրաստեն ազգային հավաքականի համար: Մենք արդեն տեսնում ենք ազգային հավաքականի կայուն, մարտավարական առումով գրագետ և արդյունավետ խաղը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |