Երևանում հայկական դիմակների ցուցահանդես բացվեց27 նոյեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում` Նկարիչների միությունում, բացվեց բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանի ցուցահանդեսը` նվիրված իր ուսուցիչ, Հայաստանի վաստակավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանի հիշատակին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես ծագեց դիմակներ ստեղծելու գաղափարը, Լիլիթը պատասխանեց, որ հայկական դիմակների ստեղծման մասին սկսեց մտածել այն ժամանակ, երբ սկսեց հավաքել տարբեր երկրներից բերած դիմակները: «Ես շատ եմ սիրում դիմակներ և դիմակների մեծ հավաքածու ունեմ` բերված տարբեր երկրներից: Հայկական դիմակների ստեղծման մասին սկսեցի մտածել այն ժամանակ, երբ հասկացա, որ մենք դրանք չունենք: Մեր երկրում չկան դիմակահանդեսներ, ինչպես, օրինակ, Իտալիայում: Մեր ժողովուրդը շարունակ տառապել է, և նման բաների ժամանակ չի ունեցել, իսկ ինչո՞ւ մենք չունենանք դիմակահանդեսներ: Ինչո՞ւ Անկախության օրվա կամ Երևանի օրվա տոնակատարության ժամանակ չլինի դիմակահանդես, և ինչո՞ւ չունենանք մեր հայկական դիմակները, որոնց օգնությամբ կարելի է շքեղ տոն կազմակերպել»,- ասաց նա: Լիլիթի խոսքով, հայկական դիմակների ստեղծման գաղափարն իր մեջ գոյություն ուներ արդեն երեք տարի, սակայն այս հավաքածուն շատ կարճ ժամանակում է հավաքվել: «Ես մշտապես էսքիզներ էի ստեղծում, բայց այս ողջ հավաքածուն հավաքվել է շատ կարճ ժամանակում` մոտ կես տարում»,- նշեց նա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |