Հունվարի 11-ին Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Օքլենդում Heineken Open մրցաշարում

Հունվարի 11-ին Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Օքլենդում Heineken Open մրցաշարում

10 հունվարի 2011 - 11:20 AMT  03:47 GMT
Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Ֆոգնինին
ՀԿԵՈւ-ն փոփոխություններ է կատարել էլեկտրագնացքների աշխատանքի ժամանակացույցում

ՀԿԵՈւ-ն փոփոխություններ է կատարել էլեկտրագնացքների աշխատանքի ժամանակացույցում

10 հունվարի 2011 - 11:17 AMT  03:47 GMT
Այդ որոշումն ընդունվել է, ելնելով փաստացի ուղևորահոսքից

Policy Forum Armenia-ն հրապարակել է երկրորդ զեկույցը Հայաստանի շրջակա միջավայրի մասին

10 հունվարի 2011 - 11:13 AMT  03:47 GMT
ՀՀ շրջակա միջավայրի ոլորտում կառավարման համակարգի բարելավման նպատակով հարկավոր են թափանցիկությունն ու օրենքների պահպանումը
Գիյոմ Դելորմ. Ես չեմ ասել թուրքական թերթին, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

Գիյոմ Դելորմ. Ես չեմ ասել թուրքական թերթին, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

10 հունվարի 2011 - 11:10 AMT  03:47 GMT
Թուրքական մամուլը հերթական անգամ կեղծիք է տարածել Հայոց ցեղասպանության մասին, այս անգամ օգտագործելով ֆրանսիացի դերասանին
«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը

«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը

10 հունվարի 2011 - 10:32 AMT  03:47 GMT
Արիկ Մանուկյան. Արցախում շատ հեշտ է ազգի թշնամու համբավ ձեռք բերել

Կառավարության կողմից իրականացված աշխատանքները շոշափելի արդյունքներ կտան 2011-2012 թթ.

8 հունվարի 2011 - 13:48 AMT  03:47 GMT
Հայաստանը թևակոխել է Նոր տարի: Երկրի կառավարությունը 2011-ին նախատեսում է լուրջ բարեփոխումներ իրագործել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այդ բարեփոխումները հաջողություն կունենա միայն հասարակության աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ: «2010-ը բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։

Տարին նոր է, իսկ Իլհամ Ալիևը չի փոխվում

7 հունվարի 2011 - 16:28 AMT  03:47 GMT
Ամանորը եկավ, բայց աշխարհում ոչինչ չփոխվեց, համենայն դեպս, Հարավային Կովկասում. ադրբեջանցի վայ քաղաքական գործիչների նույն «հիմարությունները», անհասկանալի սպառնալիքները և ԼՂՀ նկատմամբ լիովին հստակ շանտաժը, այն է` ձեր կամքով տվեք, թե չէ վատ կլինի: Եվ իհարկե գործի են դրվում բոլորին անհետաքրքրիր հայտարարությունները «հայկական ագրեսիայի» և նմանօրինակ դատարկաբանության մասին:

2010-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջ անցավ 40 հորիզոնականով

29 դեկտեմբերի 2010 - 13:46 AMT  03:47 GMT
2010-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց FIFA-ի 60-րդ հորիզոնականում 515 միավորով: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանի հավաքականը բարձրացավ 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը 321 միավորով 100-րդ տեղում էր:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  03:47 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  03:47 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:
---