Գիյոմ Դելորմ. Ես չեմ ասել թուրքական թերթին, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

Գիյոմ Դելորմ. Ես չեմ ասել թուրքական թերթին, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլը հերթական անգամ կեղծիք է տարածել Հայոց ցեղասպանության մասին, այս անգամ օգտագործելով ֆրանսիացի դերասան Գիյոմ Դելորմին: 2010թ. դեկտեմբերի 19-ին երիտասարդ դերասանը հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ» թերթին, որտեղ ասել է, որ ինքը կատարելու է հայ երիտասարդի դեր թուրքական ֆիլմում:

Դա սիրո պատմություն է, որտեղ երիտասարդ հայ Մարկոսը հակամարտության մեջ է իր մանկության ընկեր՝ թուրք Քերիմի հետ աղջկա պատճառով: Մինչ այստեղ դերասանի խոսքերը ճիշտ են մեջբերված: Սակայն, հետո «Հյուրիեթը» հարցնում է Դելորմին հայ-թուրքական հարաբերությունների մասին և մեջբերում է դերասանի պատասխանը, որը նշել է, թե Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ և ասել է. «Ֆրանսիայի խորհրդարանը գնահատական է տվել Թուրքիայի պատմությանն, ինչն անընդունելի է: Դա խորհրդարան է, ոչ թե դատարան»: Իսկ երբ լրագրող Օմուր Գեդիկը հարցրել է դերասանին նրա սեփական կարծիքի մասին, ապա Դելորմն իբր ասել է, թե Ֆրանսիան անարդար է Թուրքիայի հանդեպ: «Իհարկե, հակամարտություն եղել է, բայց ոչ Ցեղասպանություն»:

«Ես կասկածեցի, որ Դելորմը կարող էր նման բան ասել և հանդիպեցի նրա հետ Փարիզում 2010թ. դեկտեմբերի 26-ին: Իվ ահա թե նա ինչ ասաց. «Ես չեմ ասել թուրքական թերթին, թե Ցեղասպանություն չի եղել: Ես վստահ եմ, որ 1915թ. Հայոց ցեղասպանություն է իրագործվել: Ես մեծացել եմ Մարսելում, հայերի հետ մանկապարտեզ եմ գնացել, ես հայ ընկերներ ունեմ: Ես ուղղակի չէի կարող նման բան ասել՝ դա հակասում է իմ համոզմունքներին և կրթությանը»,-գրում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: Ըստ նրա, այժմ դերասանը սպասում է ֆիլմի ամբողջական սցենարին, որոշելու համար՝ նկարահանվի այդ ֆիլմում, թե ոչ: Ֆիլմը նկարահանվելու է Ֆրանսիայում և Թուրքիայում՝ Վանում ու Էրզինջանում:

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2006թ. հոկտեմբերի 13-ին: Մինչ օրս Սենատն այդպես էլ քվեարկության չի դրել օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---