Policy Forum Armenia-ն հրապարակել է երկրորդ զեկույցը Հայաստանի շրջակա միջավայրի մասին

PanARMENIAN.Net - Policy Forum Armenia-ն (PFA) 2010թ. դեկտեմբերի 31-ին հրապարակել է երկրորդ զեկույցը Հայաստանի շրջակա միջավայրի մասին, որը ընդհանուր տեղեկություններ է տալիս բնապահպանական սպառնալիքների մասին, որոնք կանգնած են հանրապետության առջև: Զեկույցում նշվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի ոլորտում կառավարման համակարգի բարելավման նպատակով հարկավոր են թափանցիկությունն ու օրենքների պահպանումը:

Զեկույցում հղում կա Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման խնդիրներին:

Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն անկախ ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսական զարգացմանը հրապարակային քաղաքականության շնորհիվ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---