Տարին նոր է, իսկ Իլհամ Ալիևը չի փոխվում

Եթե լսենք Ալիևին, ապա աշխարհում Ադրբեջանից բացի բոլոր երկրները խորը անկում են ապրում, իսկ նրանց քաղաքական համակարգերը շատ հետ են «ժողովրդավարական» Ադրբեջանից

Ամանորը եկավ, բայց աշխարհում ոչինչ չփոխվեց, համենայն դեպս, Հարավային Կովկասում. ադրբեջանցի վայ քաղաքական գործիչների նույն «հիմարությունները», անհասկանալի սպառնալիքները և ԼՂՀ նկատմամբ լիովին հստակ շանտաժը, այն է` ձեր կամքով տվեք, թե չէ վատ կլինի: Եվ իհարկե գործի են դրվում բոլորին անհետաքրքրիր հայտարարությունները «հայկական ագրեսիայի» և նմանօրինակ դատարկաբանության մասին:

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը նույնպես հավատարիմ է իրեն: Շնորհավորելով իր ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ` նա կրկին սկսեց սպառնալ Հայաստանին: Ալիևի ելույթին դեռ կվերադառնանք, միայն նշենք, որ Նոր տարին իսլամական (աշխարհիկ) երկրի համար տոների թվի մեջ չի մտնում: Եթե Ադրբեջանը գնում է իսլամի ուղիով, ապա Ամանորը մարտին է, եթե աշխարհիկ ճանապարհով` դեկտեմբերին: Բայց քանի որ Բաքուն այդպես էլ չկողմնորոշվեց, թե որ ուղիով ընթանա, ապա շնորհավորանքն էլ անհասկանալի ստացվեց: Եթե լսենք Ալիևին, ապա աշխարհում բացի Ադրբեջանից բոլոր երկրները խորը անկում են ապրում, իսկ նրանց քաղաքական համակարգերը հեռու են «ժողովրդավարական» Ադրբեջանից: Հիրավի, նավթը փակում է աչքերը:

Սակայն մեջբերենք սուլթանության ղեկավարին: «2010-ին մենք մեծ հաջողությունների հասանք արտաքին քաղաքականության մեջ: Աճում է մեր ընկերների քանակը` երկրների, որոնք ցանկանում են համագործակցել Ադրբեջանի հետ: Մենք հաջող արտաքին քաղաքականություն ենք վարում նաև երկկողմանի հարթությունում` թե տարածաշրջանային, թե բազմակողմանի ձևաչափերում: Մեր կապերը միջազգային կազմակերպությունները հետ կայացած հարաբերություններ են` կառուցված փոխադարձ հարգանքի, փոխվստահության և փոխադարձ շահերի վրա: Ղարաբաղյան հակամարտության լուծումը մեր համար ամենակարևոր և ամենամեծ խնդիրն է: Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Իր կողմից Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է նրա համար, որպեսզի այդ հարցը շուտափույթ լուծում ստանա և վերականգնվի միջազգային հանրության կողմից ճանաչված մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման տեղի ունենա: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք չի համաձայնվի իր բնիկ հողում` Լեռնային Ղարաբաղում, երկրորդ հայկական պետություն ստեղծելու հետ: Մենք բոլորս լավ գիտենք, որ ներկա հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Ադրբեջանը և ադրբեջանական ժողովուրդը երբեք չեն համաձայնվի ադրբեջանական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծելու հետ: Այդ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ և ադրբեջանցիները, որոնք կվերադառնան այնտեղ, կապրեն ինքնավարության կարգավիճակի շրջանակներում, և դա հարցի լուծման միակ տարբերակն է»: Այսքան երկար մերջբերումը նրա համար է, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ով է այս պարագայում ագրեսորը և նվաճողը: «Տարածքային ամբողջականությունը» կրկնվում է մի քանի անգամ, իսկ «Ադրբեջանի պատմական հողերի» մասին հարևան երկրում չի խոսում միայն ծույլը: Հետաքրքրիր է` ինչի համար են այս կրկրնությունները, իր համար, թե ժողովրդի, որն արդեն վաղուց չի լսում երկրի ղեկավարությանը և հարուստ և զարգացող Ադրբեջանում բացառապես զբաղված գոյատաևելով: Միգուցե Իլհամ Ալիևին պետք է հիշեցնել, թե ինչպես Հին նոր տարում Բաքվում կոտորվեցին Ադրբեջանի կեսմիլիոնանոց հայկական համայնքի մնացորդները: Հիշեցնել պետք է, որովհետև այդ ժամանակ` 1990-ին, Ալիևը Մոսկվայում էր և զբաղված էր բնավ ոչ պետական գործերով, այլ հոր ժառանգությունը լվանալով: Բայց սա հենց այնպես, ի միջի այլոց: Իրականում Ադրբեջանի նախագահի և ղեկավարության բոլոր ելույթներում առկա է վախ: Նրանք հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի հետաքրքրում աշխարհին: Աշխարհին պետք է նավթ ու գազ: Իսկ թե ինչ ճանապարհով նրանք դա կստանան, ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց հակամարտության ռազմական փուլը կարող է վտանգել խողովակաշարերի գործունեությունը, և ուստի Ալիևին դեռ լսում են: Իսկ եթե սկսի խոսել ոչ այն, ինչ նրանից ցանկանում են լսել, կփոխեն: Իզուր են Բաքվում ուրախանում Մեթյու Բրայզայի ժամանումով: Նա, չնայած «ադրբեջանական ժողովրդի նկատմամբ համակրանքին», ամեն դեպքում ամերիկյան դիվանագետ է և նրա խնդիրը նավթատարների անվտանգությունն է: Հենց նույն Բրայզան կարող է ուղղակի վերցնել և «հեղափոխություն» սարքել, արդեն մշակված տարբերակ կա:

Այնուամենայնիվ, հուսանք, որ Ալիևը խելքի կգա և կդադարի պատմությունը հարմարեցնել իրեն և կճանաչի, որ ԼՂՀ-ն նա ընդմիշտ կորցրել է ոչ առանց հանգուցյալ հոր օգնության, և կփորձի ապրել Հայաստանի հետ եթե ոչ բարեկամության, ապա գոնե ոչ թշնամության մեջ: Դա պատկերացնելը բարդ է, բայց հնարավոր:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---