Տեսություն. Հայաստանում էլեկտրոնային առևտուրը նոր փուլ է մտնում, իսկ համաշխարհային ՏՏ ոլորտը տարված է Apple-ով

3 մարտի 2012 - 16:13 AMT  23:37 GMT
Ըստ կենտրոնական բանկի տվյալների՝ 2011-ին Հայաստանում իրականացվել է 10 միլիոն դոլարի էլեկտրոնային առևտուր, ինչև կարող է 2 տարում 10 անգամ աճել էլդաշտի օրենսդրության առկայության, էլառևտրի մի շարք համակարգերի ներդրման դեպքում։
Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

3 մարտի 2012 - 11:35 AMT  23:37 GMT
Փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացրեց Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: Առաջին հանդիպմանը Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն էր տվել բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած որոշակի առավելությանը, հայ ֆուտբոլիստները զիջեցին 0:2 հաշվով: Կանադայի դեմ Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց այն խաղացողներին, որոնք համարվում են ազգային հավաքականի հիմնական խաղացողներ:
Իսլամի նկատմամբ ԱՄՆ նոր  քաղաքականությունը տանում է քաոսի և նոր պատերազմների՞

Իսլամի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականությունը տանում է քաոսի և նոր պատերազմների՞

2 մարտի 2012 - 21:18 AMT  23:37 GMT
Ամերիկյան նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները երբեք առանձնապես գլուխ չեն հանել արտաքին քաղաքական հարցերից, հատկապես եթե բանը վերաբերվել է աշխարհագրությանը այս կամ այն երկրներում իրական դրությանը: Քրեստոմատիական է դարձել Ռոնալդ Ռեյգանի օրինակը, ով այն հարցին, թե ինչ է Աֆրիկան, պատասխանել է. մեծ երկիր՝ բնակեցված սևամորթներով:
Բնապահպանները քաղաքականության եզրին կամ ապագա ընտրությունների «կանաչ թեման»

Բնապահպանները քաղաքականության եզրին կամ ապագա ընտրությունների «կանաչ թեման»

28 փետրվարի 2012 - 22:18 AMT  23:37 GMT
Անցած տարվա ընթացքում բնապահպանները դարձան Հայաստանի հասարակական կյանքի ամենագլխավոր նյուսմեյքերներից մեկը:
Երևանի բոլոր բակերը մաքուր կլինեն միայն մարտի կեսերի՞ն

Երևանի բոլոր բակերը մաքուր կլինեն միայն մարտի կեսերի՞ն

21 փետրվարի 2012 - 14:02 AMT  23:37 GMT
Արդեն 3 օր է Երևանում ձյուն չի գալիս, բայց մայթերն ու առավել ևս՝ բակերը, շարունակում են մնալ սառցակալած ու վտանգավոր: «Շտապօգնության» ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 1-10-ը գրանցվել է 49, իսկ փետրվարի 10-20-ը՝ 67 կանչ: Արդյունքում՝ 57 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
ԵԱՀԿ ՄԽ հերթական այցը տարածաշրջան՝ առաքելությունն անիրագործելի է

ԵԱՀԿ ՄԽ հերթական այցը տարածաշրջան՝ առաքելությունն անիրագործելի է

17 փետրվարի 2012 - 18:47 AMT  23:37 GMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան արդեն տարաբնույթ ենթադրություններ և մեկնաբանություններ է առաջացնում նրանց այցի նպատակների մասին: Այնուամենայնիվ, այդ այցը նախորդների նման ոչ մի նոր բան չի բերի: Ինտրիգ կարող է լինել միայն նրանում, եթե Բաքուն սկսի կրկին խոսել «ՄԽ-ում Ֆրանսիայի մասնակցության անթույլատրելիության» մասին: Բայց հազիվ թե այդպես լինի, մի բան է խոսելը, մեկ այլ բան է ֆրանսիացիներին ուղիղ հայտարարելը: Բաքուն հիանալի հասկանում է նման առաջարկների ապարդյուն և ծիծաղելի լինելը:
Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

2 փետրվարի 2012 - 19:41 AMT  23:37 GMT
Այդ մասին «հավերժ անմահ հայրենակից-չարակամների» անհողդողդ միակամությամբ 3 անգամ ակադեմիկոսի տիտղոսին չարժանացված աշխարհահռչակ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը ոչ միայն ժամանակին բարձրաձայնել էր, այլև պարզ ու շիտակ արձանագրել նույն թանգարանի կողմից 1971-ին թողարկած «Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը» գիտական ուսումնասիրության մեջ: