ԵԱՀԿ ՄԽ հերթական այցը տարածաշրջան՝ առաքելությունն անիրագործելի էՎաղ թե ուշ Բաքուն պետք է որոշի՝ ճանաչի ԼՂՀ-ն որպես բանակցությունների լիիրավ մասնակից կամ ռազմական արկածախնդրություն սկսի իրեն քաջ հայտնի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան արդեն տարաբնույթ ենթադրություններ և մեկնաբանություններ է առաջացնում նրանց այցի նպատակների մասին: Այնուամենայնիվ, այդ այցը նախորդների նման ոչ մի նոր բան չի բերի: Ինտրիգ կարող է լինել միայն նրանում, եթե Բաքուն սկսի կրկին խոսել «ՄԽ-ում Ֆրանսիայի մասնակցության անթույլատրելիության» մասին: Բայց հազիվ թե այդպես լինի, մի բան է խոսելը, մեկ այլ բան է ֆրանսիացիներին ուղիղ հայտարարելը: Բաքուն հիանալի հասկանում է նման առաջարկների ապարդյուն և ծիծաղելի լինելը: 17 փետրվարի 2012 PanARMENIAN.Net - Համանախագահներն այս անգամ ոչինչ չեն առաջարկի հակամարտող կողմերին, քանզի առաջարկելու բան չկա: Ամենից լավ այդ մասին ասել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը, որը կասկածում է մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության մեջ: Ընդ որում, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ հաղորդելով ռուս դիվանագետի հետ իր զրույցը: «Բայց Պոպովից նաև լավ նորություններ կան. ամենակարևորն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բարյացակամ են: Սոչիում մթնոլորտը հիանալի էր»,- կարծում է ռուս միջնորդը:Ղարաբաղի հարցում պայմանավորվածության հանգելու ապարդյունությունն ընկած է մակերեսին, և ինչպես արդեն ասվել է, ամեն ինչ հիմնվում է ակնհայտը ճանաչելու և ԼՂ հետ ընդհանուր լեզու գտնելու Ադրբեջանի չկամության վրա: Քանի դա չի եղել, բանակցային գործընթացը կմնա մեռյալ կետում: Ընդ որում պայմանավորվել կարելի է ոչ թե տարածքների փոխանակության կամ փախստականների վերադարձի, այլ Ադրբեջանի և ԼՂՀ միջև սահմանների մասին: Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի հարցերով վերլուծաբան և փորձագետ Լորենա Շիտսի կարծիքով, ղարաբաղյան կարգավորման մեջ ավելի շատ բարդություն են առաջացնում մանր հարցերը: Եթե սահմանների պարզաբանումը վերաբերվում է մանր հարցերին, ապա Շիտսն իրավացի է: Բայց նա ակնհայտորեն այլ բան նկատի ունի: «Երբ սկսում ես քննարկել այդ ավելի մանր հարցերը, որոնք քաղաքականապես պայթյունավտանգ են կամ վտանգավոր վարչակազմերի համար, ապա շատ բարդ է լինում»,- ասել է Շիտսը «Ռադիո Վատիկանին» տված հարցազրույցում: Այդ դեպքում մենք գործ ունենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնության հետ զրոյական կետին վերադառնալու մասին. Ղարաբաղը լայն ինքնավարությամբ պատկանում է Ադրբեջանին, փախստականները վերադառնում են, բայց Հայաստանից Ղարաբաղ ճանապարհն անխափան գործում է: Բաքվի այդ պլանը, չգիտես ինչու, հազվագյուտ միաձայնություն է առաջացնում քաղաքական գործիչների և փորձագետների մոտ, ովքեր ցանկանում են, որպեսզի հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա: Նրանց կարելի է հասկանալ՝ Բաքուն ունի էներգակիրներ, որոնց կարիքն ունի Եվրոպան և ավելի շատ կունենա, եթե Իրանի դեմ նավթային էմբարգոն սկսի գործել: Բայց այդ հաշվարկներում մոռացվում են հայկական կողմի և հատկապես Արցախի ժողովրդի շահերը, որը չի պատրաստվում գործել նավթային լոբբիի շահերի օգտին: Համանախագահների այցերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներկ հանդիպումները տեղի են ունենում տարիներով մշակված սխեմայով. «կողմերը պայմանավորվել են բանակցությունների շարունակության մասին, ևս մեկ անգամ հաստատել են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը, հիմնվելով… հետո գալիս են հայտարարություններ՝ կատարված համանախագահ-երկրների ղեկավարների կողմից»: Եվ ձևաչափը փոխելու և կարգավորումն այլ կազմակերպություններ տեղափոխելու Բաքվի փորձերը ձախողվում են: Վաղ թե ուշ Բաքուն պետք է որոշի՝ ճանաչի ԼՂՀ-ն որպես բանակցությունների լիիրավ մասնակից և անկախ պետություն կամ ռազմական արկածախնդրություն սկսի իրեն քաջ հայտնի արդյունքով: Հազիվ թե Իլհամ Ալիևը ցանկանա վտարանդի դառնալ համաշխարհային հանրության աչքում: Առավել ևս, որ նա Վրաստանի նախագահը չէ, ով մինչ հիմա համարվում է դեմոկրատ, թեև նրանից բոլորն արդեն հոգնել են: Թուրքիան, մերձարևելյան իրադարձությունների լույսի ներքո, ադրբեջանական խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի, իսկ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ղարաբաղում պատերազմ՝ թեկուզ ելնելով ԼՂՀ հետ ընդհանուր սահմանից: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |