![]() Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 5 օրԵվս 5 օր և ողջ աշխարհն ականատես կլինի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Իրադարձություն, որին սպասում են ոչ միայն մարզիկներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները, այլև երկրպագուներն ու սպորտի սիրահարները: PanARMENIAN.Net-ը փոքրիկ անդարադարձ է կատարել Օլիմպիական խաղերի պատմությանը: Հետաքրքիր է, որ ամառային Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում` սկսած 1896 թվականից, նվաճվել է 4503 ոսկե մեդալ: Երկրների հաշվարկով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է` 929 մեդալով, երկրորդ տեղում Գերմանիան է (400 մեդալ), իսկ երրորդում` Խորհրդային Միությունը (395 մեդալ): ![]() PanARMENIAN.Net - Առաջին Օլիմպաիական խաղերին մասնակցել է 241 մարզիկ. Աթենքում 1896 թվականի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերին մասնակցել են 241 մարզիկներ աշխարհի 14 երկրներից` խաղարկելով մեդալների 43 հավաքածու: Պեկինյան Օլիմպիադային հետևել է 3,6 միլիարդ մարդ. Այս պահի դրությամբ վերջին` 29-րդ ամառային խաղերին, որոնք տեղի ունեցան Պեկինում 2008 թվականին, մասնակցել է 204 երկրների 10942 մարզիկ, խաղարկվել է մեդալների 302 հավաքածու: Լոնդոնի Օլիմպիադան կլինի «էկոլոգիապես ամենամաքուրն ու կանաչը». Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը միակն է, որն արդեն 3-րդ անգամ հյուրընկալում է Օլիմպիական խաղերը: Լոնդոնն Օլիմպիադա առաջին անգամ ընդունել է 1908 թվականին, երկրորդը` 1948-ին: 2012 թվականի լոնդոնյան խաղերին կմասնակցի 205 երկրի 15 հազար մարզիկ: Խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Օլիմպիական այգում և ավանում տնկվել է ավելի քան 4000 ծառ: Առաջին ծառը 2009 թվականին տնկել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-ը: Օլիմպիական կոմիտեն հատուկ ուշադրություն է դարձրել բնապահպանական կայունության խնդիրներին` ապահովելով կանաչապատում, խնայողություն, մաքրություն և բնության պահպանություն: Սպորտը կարող է միավորել աշխարհը և խաղաղություն հաստատել Դեռ շատ հին ժամանակներից, Օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր պատերազմները դադարեցվում էին: Այդ օրերին ողջ աշխարհը հարգում էր սպորտային այս միջոցառումը և վայելում խաղերը: 1990-ականներից ՄՕԿ-ը վերափոխեց Օլիմպիական զինադադարի մոտեցումը և հռչակեց այն որպես հավասարության և բազմազանության պաշտպանության նախաձեռնություն: Այն կրում է հետևյալ կարգախոսը. «Սպորտը կարող է միավորել աշխարհը և խաղաղություն հաստատել»: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News ![]() ![]() Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում ![]() ![]() ![]() Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին ![]() Ուղին անվանում է առաջնամագլցողը ![]() Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |