Անդրադարձ ադրբեջանական մամուլին կամ անհաջողակների «հատընտիր» հայտարարությունները

Անդրադարձ ադրբեջանական մամուլին կամ անհաջողակների «հատընտիր» հայտարարությունները

Բաքվի մեծ մոլորությունն այն է, որ վերջինս դեռ նախորդ դարում է մտովի ու դեռ վստահ է, որ նավթով ամեն ինչ կարելի է գնել

«Ամբողջ աշխարհը Հայաստանի գլխավորությամբ Ադրբեջանի դեմ է ելել, որը հաջողությամբ զարգանում է ու լավ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնք չեն գտնվում հայկական լոբբիի ճնշման տակ»: Ահա այսպիսի տպավորություն ես ստանում, ընթերցելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք, մոռանալով իրենց արդի խնդիրներն ու հոգսերը, ամենուր «հայկական հետք» են որոնում ու մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ ում ասես միայն այն պատճառով, որ համաշխարհային հանրությունը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին տալ: Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու բռնի տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը նախօրեին հայտարարել է, որ «Ադրբեջանը Թուրքիայից բացի այլ նորմալ հարևան չունի»:

PanARMENIAN.Net - Եվ նույնիսկ ավելի հեռուն է գնացել. «Բոլորը հայացքները մեզ են հառել, բոլորը ցանկանում են օգտվել մեր ռեսուրսներից: Շատ դժվար է պահպանել Ադրբեջանի անկախությունը: ԱՄՆ-ն ու Եվրոպան օգտվում են Ադրբեջանի էներգառեսուրսներից, բայց չեն պաշտպանում Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ռուսաստանն ու Իրանը նույնպես իրապես չեն աջակցում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում»,-ասել է Հասանովը:

Բաքվի մեծ մոլորությունն այն է, որ վերջինս դեռ նախորդ դարում է մտովի ու դեռ վստահ է, որ նավթով ամեն ինչ կարելի է գնել, ինչպես ժամանակին վարվեց Նարիման Նարիմանովը Արցախի դեպքում՝ փաստացի բոլշևիկներին կանգնեցնելով նավթային սովի վտանգի առջև: «Մենք ձեզ նավթ, իսկ դուք մեզ՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը»: Բոլշևիկներն էլ համաձայնվեցին՝ այլ ելք չունեին, ինչն էլ արդեն ХХ դարի վերջում ազգային-ազատագրական պայքարի պատճառ դարձավ Արցախում: Այստեղ էլ ԽՍՀՄ օգնեց՝ սպառազինությամբ «ադրբեջանական բանակ» կոչվող ջոկատներին: Բայց չստացվեց: Նույնիսկ Թուրքիան չօգնեց Ադրբեջանին, միայն ռազմական խորհրդականների գործուղելով Բաքու, Իրանն էլ չօգնեց, որի տարածքով Նախիջևանից ռազմական բեռներ էին գնում Ադրբեջան: Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ Իրանը կասեցրեց այդ տարանցումը: Այնուամենայնիվ, Բաքուն համառորեն մինչ օրս պնդում է «տարածքների 20 տոկոսի օկուպացիայի ու մեկ միլիոն փախստականների մասին»՝ հեքիաթ, որին արդեն այդ նավթային հանրապետության ղեկավարությունն էլ չի հավատում: Էլ չենք խոսում տարածքային ամբողջականության ու ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին: Բայց նավթի հարցում էլ ամեն ինչ պարզ չէ: 2014 թ. հունվար-ապրիլին Ադրբեջանի Պետնավթային ընկերությունը (SOCAR) 383 տոննա ավտոմոբիլային բենզին է արտահանել: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կրճատվել է 5,126 հազար տոննայով կամ 14.38 անգամ: 2014 թվականի ապրիլին SOCAR-ն ավտոմոբիլային բենզին չի արտահանել: Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների, 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը ($5 377,4 մլն) նվազել է 15,2 տոկոսով: Ընդ որում հում նավթի արտահանումը ($4 563 մլն) կրճատվել է 13,6 տոկոսով, նավթամթերքինը ($279,4 մլն)՝ 12,6 տոկոսով, բնական գազինը ($145,9 մլն)՝ 49 տոկոսով: Ընդհանուր առմամբ ածխաջրածինների ռեսուրսների ու այդ արտադրանքի բաժնեմասն Ադրբեջանի արտահանման պորտֆելում ընթացիկ տարվա երեք ամսում կազմել է 92,7 տոկոս: Բավականին տխուր պատկեր է իշխող կլանի համար՝ նավթը վերջանալու տարօրինակ հատկություն ունի, հատկապես եթե այն արդյունահանում են, ոչ մի բան հաշվի չառնելով: Բաքվի նավթի հետ էլ այդպես կարող է պատահել: Դեռևս SOCAR-ն ամեն ամիս գերաճով է ներկայացնում նավթի ու գազի քանակի մասին տվյալները և քիչ է մնում խոստանա, որ գազով կապահովի ամբողջ Եվրոպան: Թվերի հետ մեքենայությունների շարքին են դասվում նաև տվյալներն Ադրբեջանի բնակչության մասին: «Պաշտոնապես Ադրբեջանում բնակվում է մոտ 9 մլն 500 հազար մարդ: Զանգվածային միգրացիայի աճի ֆոնի վրա (2,5 մլն մարդ), այդ թիվը լուրջ կասկածներ է առաջացնում: Ըստ փորձագիտական գնահատականների, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն ուռճացնում է Ադրբեջանի բնակչության քանակը գրեթե 35 տոկոսով, իսկ իրականում երկրի բնակչությունը 6 միլիոնից էլ պակաս է»,-գրում է «Ենի մուսավաթ» թերթը: Սակայն ցինիզմի ու ուղղակի լկիության, այլ կերպ չես ասի, գագաթնակետը դարձավ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ATV հեռուստաալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարեց, թե «այսօր Կովկասում իրապես գործում է միայն մեկ պետական կազմավորում՝ Ադրբեջանի Հանրապետությունը»: Հակառուսական հայտարարությունների հերթական չափաբաժնից հետո, Յուշչենկոն որոշեց խոսել Հայաստանի մասին, բնականաբար, ադրբեջանցի լրագրողի մատուցմամբ: Ըստ նրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «այդ երկիրը խամաճիկ է և ինքը չի որոշում իր քաղաքականությունը: Թեև այս համատեքստում ես պետք է խոսեի Երևանի քաղաքականության մասին, բայդ այդ երկիրը խամաճիկ է, այդ քաղաքականության ակունքներն այնտեղ չեն: Նրա ակունքներն ավելի կոպիտ են ու ցինիկ»,-ասել է Յուշչենկոն: Վիկտոր Յուշչենկոն, որը նախաձեռնեց Ուկրաինայի փլուզումը «նարնջագույն հեղափոխությամբ» առնվազն լավ կլիներ, որ լռեր: Նա չէ, որ պետք է սովորեցնի Հայաստանին ինչ անել ու ինչպես: Սա առաջինը: Երկրորդը՝ այսօրվա դրությամբ ամենամեծ խամաճիկն Ուկրաինան է, բայց ոչ ՀՀ նախագահը, ոչ որևէ հայ քաղաքական գործիչ իրեն երբեք թույլ չեն տա նման տիպի արտահայտություններ, որոնք առաջին հերթին կվնասեին ասողի հեղինակությանը: Հայաստանի համար մեծ հաշվով միևնույն է, թե ինչ է մտածում Յուշչենկոն, որը կախում ունի այնքան գործոններից ու մարդկանցից, որ դրանց թվարկումը միայն կարող է լրջորեն բարդացնել նրա կյանքը: Իսկ Ադրբեջանը «ձեռքը գցում է» ցանկացած քաղաքական գործչի, ով կարող է մի վատ բան ասել Հայաստանի մասին: Այդպես «նրա սիրտը հովանում է»: Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակներ կազմել ու լրագրողների ձերբակալել միայն Երևան այցելելու համար շատ ավելի դյուրին է, քան փորձել ինչ-որ բան անել: Բայց ավաղ, Բաքվի «քաղաքական վերնախավը» զուրկ է նման առաքինությունից, և հանդգնեմ ենթադրել, զուրկ էլ կմնա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Socar-ը ֆինանսավորել է պատերազմը Շվեյցարիայից
 Ուշադրության կենտրոնում
Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան

Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ

 Բաժնի այլ նյութերը
«Թալանածը որոնելու գինը տնտեսական աճի բացակայությունն է» Վրացական ռեֆորմների կնքահայրը՝ արդարություն վերականգնելու փորձերի մասին
«Տառականը» ընդդեմ երեք կնոջ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Մամեդյարովի գլխավերևում սև ամպեր են կուտակվել Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են