Արձանագրություններն «անհարմար վիճակի» մեջ են դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներինԱյն ամենն, ինչ այժմ կատարվում է աշխարհում Հայաստանի շուրջ, նույն շղթայի օղակներն են, որ մի նպատակ ունեն` արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը եւ մինչեւ տարեվերջ ստորագրել եւս մեկ համաձայնագիր արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Հայ-թուրքական արձանագրությունների համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին կետը եւ Հայաստանի համաձայնությունն ակնկալվող արձագանք առաջացրեցին համաշխարհային հանրության շրջանում, դեռեւս ԶԼՄ-ների մակարդակով: Բացի կանադական ու շվեդական թերթերից, որոնք արդեն սկսել են կասկածել` եղել է Ցեղասպանություն թե ոչ, Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջատար ամերիկյան պարբերականներն իրենց հրապարակումներում գրում են, թե Հայաստանն ինքն է կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության հարցը: 24 հոկտեմբերի 2009 PanARMENIAN.Net - Եվ ոչ մի երաշխիք չկա, որ մինչեւ ապրիլ, երբ նշվելու է ողբերգության 95-րդ տարելիցը, նման հրապարակումների թիվը չի աճի: Որքան էլ հայտարարեն Հայաստանի պաշտոնյաները, որ հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից երբեք այն գինը չի լինի, որ կվճարվի հարաբերությունների կարգավորման համար, իրականում հակառակն է տեղի ունենում: Փաստորեն, գրչի մեկ հարվածով, ի չիք դարձվեց Սփյուռքի գրեթե կես դար տեւած պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Եվ արվեց դա գերտերությունների ճնշմամբ, որոնց համար բարոյահոգեբանական չափանիշները զիջում են էներգետիկ շահին` տարածշրջանում կայունության պայմաններում: Գերտերություններին չի կարելի դրա համար մեղադրել մեկ պատճառով` Մեծ խաղի ժամանակ յուրաքանչյուրն իր համար է խաղում եւ, եթե Հայաստանը չկարողացավ իրենը պնդել, ապա դա նրա մեղքն է: Ավելին, Արաձանագրությունները «անհարմար վիճակի» մեջ են դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Այն բանից, որ մենք հայտարարում ենք, թե ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի քննարկել այդ հարցը, եւ դա իրոք այդպես է, գրեթե ոչինչ չի փոխվում: 2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով նմանատիպ հանձնաժողով ստեղծել, ինչը հստակարեն մերժվեց` պատասխանում միանշանակորեն ասվեց, որ Հայաստանը հնարավոր չի համարում քննարկել Հայոց ցեղասպանությունը ցանկացած հանձնաժողովում, հատկապես Թուրքիայի հետ: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անփառունակ վախճանը միայն հաստատեց դա: Սակայն Արձանագրություններում այդ կետն առկա է, ինչը իրավունք է տալիս Հայաստանին մտավախություն ունենալ, որ դրան կարող են հետեւել այլ, երկրի համար անընդունելի կետեր, որոնք չեն մտել տեքստի մեջ, սակայն ենթադրվում են, այն է` Ղարաբաղի խնդրի լուծումը: Այս առնչությամբ տեղին է զուգահեռներ անցկացնել նախօրեին սենատորներ Մենենդեսի ու Էնսայնի արած հայտարարության հետ` ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդունելու վերաբերյալ: Եթե բանաձեւն, իրոք, ընդունվի, մամուլում հայտնված հոդվածներն այնուամենայնիվ կանեն իրենց գործը: Կարելի է վստահաբար ենթադրել, որ այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում Հայաստանի շուրջ, նույն շղթայի օղակներն են, որ մեկ նպատակ ունենք` արագացնել Ղարաբաղյան խնդրի լուծումը եւ մինչեւ տարեվերջ եւս մեկ պայմանագիր կնքել, արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այնպիսի մանրունքները, թե Հայաստանն իրավունք չունի փաստաթղթեր ստորագրել Լեռնային Ղարաբաղի փոխարեն, ոչ ոքի չեն հետաքրքրում` գազամուղների հարցը շատ սուր է դրված եւ միայն կայուն աշխարհի ապահովումը կարող է ապահովել նույն Nabucco-ի ինչպես կառուցումն, այնպես էլ շահագործումը: Մենք պետք է ափսոսանքով արձանագրենք, որ թուրքական քարոզոչությունը հսկայական աշխատանք է տարել, որի առջեւ սկսել են զենքը վայր դնել նույնիսկ բավական հեղինակավոր թերթերը: Իսկ այն ԶԼՄ-ները, որոնք ուղղակի որոշ հանգամանքների բերումով կամ «ջենթլմենական համաձայնությունից» ելնելով չէին կարող գրել «հայոց ցեղասպանություն» թեթեւության շունչ քաշեցին, օրինակ, Associated Press, The New York Times-ը եւ այլն: «Ցեղասպանություն» տերմինն այսօր կրկին կարող է տաբու դառնալ, եթե ՀՀ-ն, այլ ոչ թե Սփյուռքը, որն իրեն մասամբ կողոպտված ու նվաստացած է զգում, կոնկրետ քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ: Հույսը դնել, թե Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, անշուշտ, կարելի է, սակայն այս դեպքում ավելի տեղին կլինի կանխարգելիչ հարվածի մարտավարությունը, այն է` փորձել շրջանառությունից դուրս բերել ոչ միայն կասկածները Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ, այլ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այո, Արձանագրություների տեքստում չի նշված ոչ մեկը, ոչ մյուսը, սակայն չէ որ Արձանագրությունների վավերացումը միայն առաջին քայլն է, որին կհաջորդեն քաղաքական խորհրդակցությունները, բանակցությունները, որի ժամանակ այդ երկու հարցերն անպայման կքննարկվեն: Եվ ըստ քննարկման համաշխարհային ճնշումը Հայաստանի նկատմամբ կաճի: Ճիշտ է, այն կաճի նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ, սակայն շատ ավելի նվազ չափով, թեկուզ այն պատճառով, որ իրենք, ընդհանուր առմամբ Հայաստանից քիչ են կորցնում: Ադրբեջանը «կորցնում է» այն, ինչն երբեք նրան չի պատկանել, Թուրքիան` նույնը: Միայն Հայաստանը կարող է զրկվել Թուրքիայի ու ԽՍՀՄ միջեւ կնքված պայմանագրերի դենոնսացիան պահանջելու իրավունքից, հատուցումից եւ էլի շատ բաներից: Հազիվ թե հաջողվի հանել Արձանագրությունների տեքստից հանձնաժողովի ստեղծումը, ուղղակի պետք է նրա գործունեությունը զրոյի հավասարեցնել, ինչն էլ կարող են անել Հայաստանն ու Սփյուռքը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |