Ռուսաստանը Թուրքիային ու, առհասարակ, ոչ մեկին մոտ չի թողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըԸստ ամենայնի, Ռուսաստանը որոշել է բացահայտ ցույց տալ, թե իրականում ում ձեռքերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ու, երեւում է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համաձայնել են Հայաստանում անսովոր կերպով երկարաձգված ամանորյա տոներին հաջորդած առաջին շաբաթը եզակի հարուստ էր իրադարձություններով: Անգամ եթե հաշվի չառնենք հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ չհանդարտվող քննարկումները, ինչը, ի դեպ, յուրօրինակ «ազգային սպորտ» է դարձել, ապա միայն ռուս-թուրքական բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան շատ բան է ասում: 15 հունվարի 2010 PanARMENIAN.Net - Լավրովի այցը, ըստ էության, մի կողմից կոչված էր «հանդարտեցնել» Երեւանին ղարաբաղյան հակամարտության հարցում, մյուս կողմից` «տեղը դնել» Բաքվին, որը նոր տարում եւս չի դադարում սպառնալ եւ խոսել «հողերի վերադարձի» մասինլ: Ի պատիվ ՌԴ նախարարի հարկ է նշել, որ նա փայլուն կերպով գլուխ հանեց իր խնդրից, բավական է հիշել նրա խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարելի որոշել առանց նրա սեփական ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Լավրովի այդ հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների մի ամբողջ փոթորիկ բարձրացրեց, որոնք ավելի լավ բան չհնարեցին, քան նախարարի արտահայտության վերաբերյալ կարծիք հարցնել Բաքվում ՌԴ դեսպան Դորոխովից: Պատասխանը բնական էր. ես չեմ կարող մեկնաբանել իմ նախարարին: ՌԴ ԱԳ նախարարը ժամանել էր, որպեսզի նաեւ պատրաստեր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Պատահական չէր, որ հենց այդ օրը թուրքական մամուլում հունվարի վերջին Մոսկվայում Սարգսյան-Ալիեւ ենթադրվող հանդիպման մասին տեղեկատվություն հայտնվեց: Ըստ ամենայնի, Ռուսաստանը որոշել է բացահայտ ցույց տալ, թե իրականում ում ձեռքերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ու, երեւում է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համաձայնել են: Արեւմուտքի դիրքորոշումը նույնպես հասկանալի է. առանց Ղարաբաղի էլ բավականաչափ խնդիրներ ունեն` ճգնաժամ, Աֆղանստան, Իրանի միջուկային ծրագիր: Միակ բանը, որ ոչ անհիմն կերպով զգոնացնում է հայկական կողմին, կարգավորման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերն են: Բայց այստեղ էլ երեւակայության պակասի պատճառով կրկին խաղարկվում է թուրքական խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման թեման: Մոսկվայում վարչապետ Էրդողանին կոշտ կերպով հասկացրեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները երկու տարբեր երեւույթներ են: Միգուցե հենց այդ պատճառով եղբայրական Ադրբեջանի հասցեին թուրք պաշտոնական անձանց հայտարարությունների առույգ տոնը փոքր-ինչ մեղմացել է: Իսկապես, որքա՞ն կարելի է, առավել եւս, որ, ինչպես մենք բազմիցս գրել ենք, այդ ամենը խոսքեր են, որոնք բացարձակ ոչ մի հիմք չունեն: Դա հասկանում են Անկարայում, դա հասկանում են Բաքվում, բայց, այնուամենայնիվ, կատարվում են հայտարարություններ, որոնք, ի դեպ, ավելի շատ հաշվարկված են Երեւանի համար: Եթե բոլորովին լուրջ խոսենք, ապա յուրաքանչյուր կողմ, որն այսպես, թե այնպես շահագրգռված է հակամարտության կարգավորմանը մասնակցելու հարցում, մի շարք սեփական առաջնահերթ խնդիրներ ունի, որոնց լուծումը, օրինակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ ավելի կարեւոր է, քան Լեռնային Ղարաբաղը: Ընդհանրապես դա լավ է. որքան քիչ ուշադրություն գամված լինի Ստեփանակերտին, այնքան լավ: Հակամարտությունը, եթե այն կարելի է այդպես կոչել, ձգձգվող փուլ է թեւակոխել, որը կարող է անսահման երկար տեւել: Կամ էլ ոչ այնքան երկար. ամեն ինչ կախված է իշխանության գլխին Ալիեւների տոհմի գտնվելու ժամկետից: Անկարան մի քանի գլխացավեր ունի, որոնք մենք հերթական անգամ չենք զլանա թվարկել` քրդեր, կիպրոսյան հիմնահարց, ազգային փոքրամասնություններ, օսմանյան ժամանակաշրջանի սեփական պատմության ճանաչում: Բաքվի դեպքում նույն ազգային փոքրամասնությունների խնդիրն է, արտասահմանում դեսպանների ոչ հարիր վարքը, նավթահանքի անկումը, չիրականացված գազատարները (Nabucco, White Stream), տոտալիտար վարչակարգի ընդհանուր մթնոլորտը: Երեւանը նույնպես խնդիրներ ունի, բայց դրանք կապված չեն տարածաշրջանային խնդիրների հետ, ուստի այնքան էլ լուրջ չեն: Հայաստանում զուտ ներքին հակամարտություններ կան, որոնք մեծ հաշվով չեն ազդում իրերի ընդհանուր դրության վրա: Եւ վերջինը. հունվարի 18-ին Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա, իսկ 20-ին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Տեղի կունենա նախագահների հերթական, ոչնչի չպարտադրող հանդիպումը, եթե, իհարկե, Ալիեւը հանկարծ չսկսի նեղացած երեխա խաղալ, ում ձեռքից խլել են խաղալիքը, իսկ նորը չեն գնել: Այնպես որ ոչ մի նոր բան: Արդյոք Ալիեւը Մոսկվա կմեկնի, թե ոչ` արդեն մեծ նշանակություն չունի: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |