Կանատ Սաուդաբաեւի այցը տարածաշրջան զուտ ճանաչողական բնույթ է կրում

Երեւանն ի տարբերություն Բաքվի պատշաճ արձագանք է տալիս տարածաշրջան այցելող պաշտոնական անձանց հայտարարություններին եւ նրանց չասված խոսքեր չի վերագրում

ԵԱՀԿ նոր գործող նախագահը մեկնարկել է իր այցը Հարավային Կովկաս: Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւն իր հիմնական ուշադրությունը, բնականաբար, հատկացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ճիշտ է, իրեն նույնպես, որքան էլ դա ցավալի է, չի հաջողվի որեւէ կերպ լուծել խնդիրը, քանի որ Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի վրա կարող է ճնշում գործադրել նաեւ թուրքական գործոնը: Դրա հույսն ունի առնվազն Բաքուն` չհասկանալով կամ ձեւացնելով, թե չի հասկանում, որ ԵԱՀԿ գործող նախագահը պարզապես չի կարող մեկի կամ մյուսի կողմից լինել:

PanARMENIAN.Net - Ի դեպ, ճիշտ նույն կերպ Բաքուն ցանկանում էր օգտվել Մովլուդ Չավուշօղլուի նշանակումից ԵԽԽՎ նախագահի պաշտոնում եւ, կոպիտ ասած, մատնեց թուրք խորհրդարանականին: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ-ն պարզապես սովորության համաձայն է զբաղվում ղարաբաղյան հիմնահարցով` վաղուց արդեն հաշտվելով այն իրողության հետ, որ կողմերը երբեք համաձայնության չեն գա: Դա մի կողմից, մյուս կողմից` Կազմակերպությունը չի պատրաստվում «լուծման» արդեն կարգավորված մեխանիզմը ինչ-որ մեկի ոչ հմուտ ձեռքը հանձնել, օրինակ` ՄԱԿ-ի: Թե ինչպես է Միավորված Ազգերի Կազմակերպությունը լուծում հակամարտությունները, բոլորը շատ լավ գիտեն Հարավսլավիայի, Իրաքի եւ Աֆղանստանի օրինակով: Վերջիվերջո, ՄԱԿ բոլոր կոչերը հանգում են ՆԱՏՕ-ի օգնությանը, իսկ արդյունքում` անկայունություն, պատերազմ եւ երկար հետպատերազմական վերականգնում: Եթե նման բան, առհասարակ, հնարավոր է Իրաքում կամ Աֆղանստանում: Այնուամենայիվ, նոր նախագահի նախաձեռնությունը գովասանքի է արժանի. նա, հավանաբար, ինչպես եւ իր նախորդները, ցանկանում է լուծել խնդիրը:

Դրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ Կանատ Սաուդաբաեւի այցը տարածաշրջան զուտ ճանաչողական բնույթ է կրում եւ չարժե որեւէ հայտարարություններ ակնկալել: Դրանք չենք էլ կարող լինել: Երեւանն ի տարբերություն Բաքվի պատշաճ արձագանք է տալիս տարածաշրջան այցելող պաշտոնական անձանց հայտարարություններին եւ նրանց չասված խոսքեր չի վերագրում: Հիմնականում դա վերաբերում է Ադրբեջանի տխրահռչակ «տարածքային ամբողջականության» մասին հիշատակմանը, որը, եթե հավատանք ադրբեջանական քարոզչությանը, օժանդակվում է ողջ աշխարհի կողմից:

Այնուամենայնիվ, վերադառնանք ԵԱՀԿ գործող նախագահի այցին: Ղազախստանն, որն իր հարստության եւ աշխարհագրական դիրքի շնորհիվ իրեն դրսեւորում է որպես նոր ասիական տերություն, կարող է, իհարկե, ընդհանուր առմամբ կառուցողական դեր խաղալ հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման գործում: Դրա գրավականը կարող են ծառայել նորմալ հարաբերությունները տարածաշրջանում անկայունություն ստեղծող իրադրության մեջ ուղղակի կամ անուղղակի ձեւով ներգրավված բոլոր պետությունների հետ: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Հայաստանի հետ իր դաշնակցական հարաբերությունները շատ ավելի լուրջ են, քան «թուրքական համերաշխությունը», որի մասին խոսում են այն ժամանակ, երբ տեղի են ունենում Իլամական Կոնֆերանսի Կազմակերպության (ԻԿԿ) համագումարները: ԻԿԿ-ում գլխավոր դերը խաղալու Բաքվի փորձերը չեն կարող ընկալվել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ղազախստանի կողմից: Հենց այդ առանցքում էլ պետք է դիտարկել Ղազախստանի դիրքորոշումը` որպես ԵԱՀԿ նախագահ: Աշխարհագրորեն Եվրոպայի մասը չհանդիսացող երկիրը կարող է «Արեւելք-Արեւմուտք» ավելի հուսալի կամուրջ դառնալ, քան նույն Թուրքիան:

«ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ղազախստանը մտադիր է ուժերի ներածին չափով խթանել ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: «Մենք վստահ ենք, որ հակամարտության լուծումն, առաջին հերթին, գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում: Գործընթացի մնացած բոլոր մասնակիցները օգնականներ են, որոնք անկեղծորեն ցանկանում են եւ մտադիր են նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը, որը խոչընդոտում է տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Ըստ նրա, Աստանան զգուշավոր լավատեսություն ունի այդ իրավիճակի զարգացման հետագա հեռանկարների առումով: Նա նշել է նաեւ, որ Ղազախստանը գիտի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությունը: «Բացի ԵԱՀԿ-ում մեր նախորդների ձեռնարկած ջանքերից եւ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի ձեռք բերած արդյունքներից, Ղազախստանը լրացուցիչ ռեսուրսներ ունի` հակամարտության պատմության իմացություն, որոշակի պատմական եւ մտածելակերպային ընդհանրություն եւ, իհարկե, հարգանք ու վստահություն, որը վայելում է Ղազախստանի նախագահը հակամարտության կողմերից»,- ընդգծել է Կանատ Սաուդաբաեւը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---