Հայաստանի փաստարկները Թուրքիայի հետ դարավոր վեճում պետք է ավելի գործուն լինեն

Թուրքիան այժմ արագացված տեմպերով ոչնչացնում է հայ ճարտարապետության հուշարձանները կամ, ինչն ավելի վատ է, յուրացնում է դրանք` ներկայացնելով որպես իրենը

Նույնիսկ ամենաթեժ նորությունն երեք օրից ավելի չի պահպանում իր «թարմությունը»: Պայթյուններով ուղեկցվող ընտրություններն Իրաքում դուրս մղեցին համաշխարհային ԶԼՄ-ների վերնագրերից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Հայերն, ինչպես միշտ, հայտնվեցին կեղծ «ճշմարտությունների» եւ պատրանքների ճիրաններում: Երբեմն նույնիսկ թվում է, որ որոշ հողերի հանդեպ հայ ժողովրդի հավակնությունների իրավասության բոլոր «տեսական հիմնավորումները» երկու պատճառ ունեն: Առաջինը, ցավոք, հերթական անիրական գաղափարի հեղինակի ինքնագովազդն է, երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ժողովրդին հետագայում եւս անիրազեկ պահելու մղումը: Եվ մեկը, եւ մյուսը հանցավոր է ժողովրդի հանդեպ:

PanARMENIAN.Net - Սկսենք Սեւրի պայմանագրից, որն ըստ միջազգային իրավունքի բոլոր կանոնների անվավեր է համարվում, քանի որ ժամանակին չի վավերացվել Օսմանյան կայսրության կողմից եւ ավելի ուշ փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որը ստորագրել է ժամանակակից Թուրքական Հանրապետությունը: Եվ ասել, որ Թուրքիան «վախենում է» Սեւրի պայմանագրից, առնվազն, սխալ կլինի: Իսկ ընդհանրապես նույնիսկ ծիծաղելի է, երբ պատմաբանները պնդում են, թե պետք է կատարվեն Սեւրի պայմանագրի դրությները, որոնք չկան:

Ընդհանրապես պետք է խոստովանել, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը վերջրես Հայաստանում գնալով մեծ ծավալներ է ստանում: Նույնը վերաբերում է նաեւ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը: Այստեղ հարցը ոչ թե վաղեմության ժամկետի բացակայության կամ մեկ այլ բանի մեջ է, ուղղակի, հենվելով գոյություն չունեցող պայմանագրերի եւ որոշումների վրա, Հայաստանն անհնարինն է պահանջում: Իսկ չէ որ ամեն ինչ շատ պարզ է` այն բանի ապացույցները, որ Օսմանյան կայսրության տարածքում Ցեղասպանություն է կատարվել, որին շուրջ 2 մլն մարդ է զոհ գնացել, գտնվում են աշխարհի բոլոր հնարավոր արխիվներում, այդ թվում նաեւ թուրքական: Հենց դա պետք է հիմք ծառայի պահանջների համար: Միանգամայն ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւին հավանություն տված կոնգրեսականները, ամենից քիչ մտածում էին Սեւրի կամ արբիտրաժային որոշման մասին: Ի դեպ, Սփյուռքն իր պահանջներում երբեք հղում չի անում գոյություն չունեցող պայմանագրերի վրա...

Ի դեպ, դրված նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն են լավ, նույնիսկ մտածածին: Բանը նրանում է, որ Հայաստանի փաստարկները Թուրքիայի հետ դարավոր վեճում պետք է ավելի գործուն լինեն: Դրանք պետք է այնպիսի փաստարկներ լինեն, որոնք հակառակ կողմը չի կարողանա հերքել: Սակայն հարկ է նշել, որ Թուրքիան այժմ արագացված տեմպերով ոչնչացնում է հայ ճարտարապետության հուշարձանները կամ, ինչն ավելի վատ է, յուրացնում է դրանք` ներկայացնելով որպես իրենը: Դա արվում է ոչ միայն հայկական եւ հունական հուշարձանների դեպքում, այլ նաեւ` հրեական հուշարձանների հետ:

Այդպես, նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարեց, թե «Ալ Աքսա մեջիթը, Պատրիարքների քարանձավը Խեվրոնում եւ Ռաքելի գերեզմանը Բեյթ-Լեհեմում (Բեթղեհեմ) երբեք չեն եղել եւ չեն լինի հրեական ժառանգության օբյեկտներ: Նրանք պատկանել են, պատկանում են եւ պատկանելու են իսլամին»: Էրդողանի տրամաբանությունը հեշտ է հասկանալ` Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում է եղել, իսկ Իսրայել պետություն այն ժամանակ գոյություն չի ունեցել: Շարքային ընթերցողն, առավել եւս Մերձավոր Արեւելքում, չի հստակեցնի, թե հատկապես ում ժառանգությունն է դա, եթե հաշվի առնենք աշխարհում բարձրացած հակասեմիտիզմի ալիքը, որը չի նվազում Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությունից հետո, ուղղակի կհավատա Թուրքիայի վարչապետին: Նույնը տեղի է ունենում նաեւ հունական անտիկ ժառանգության հետ, որին հավակնում է Անկարան, քանի որ Տրոյան այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Դե իսկ հայկական հուշարձանների մասին էլ չենք խոսում: «Անի քաղաքն իր ծաղկմանն է հասել թագավոր Սմբատ Բագրատունու օրոք», գրված է ուղեցույցում: Իսկ թե ո՞վ է Բագրատունին, բնականաբար, ոչ մի խոսք: Նույնը վերաբերում է նաեւ Վանի ամրոցին, որտեղ տեղացի դպրոցականները միանգամայն լրջորեն հավաստիացնում են զբոսաշրջիկներին, որ ամրոցը գրավել է Աթաթուրքը Ուրարտուի հետ պատերազմում...

Ինչ վերաբերում է պայմանագրերին, բանաձեւերին եւ ամեն տեսակի բաց նամակներին, ապա պետք է նշել, որ դրանք ոչ մի արդյունք չեն կարող տալ: Ինչպես արդեն բազմիցս ասվել է, իրավունքն ուժեղինն է`, իսկ Հայաստանն, ինչպես եղել է թույլ եւ գերտերություններից կախում ունեցող երկիր, այդպիսին էլ մնացել է, որքան էլ դա տխուր լինի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---