Լեռնային Ղարաբաղը` որպես քաղաքական իմիջի ամրապնդման միջոցԵրբեմն Ղարաբաղի մասին այնպիսի մարդիկ են խոսում, որոնք քարտեզի վրա չեն կարող անգամ ցույց տալ, թե որտեղ է գտնվում այդ պետությունը Ով ասես, որ չի պատրաստվում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, որը, ինչպես մենք բազմիցս գրել ենք, լուծվել է 1994 թվականին: Երբեմն թվում է, թե ամեն մի քաղաքական գործիչ, ով որևէ առնչություն ունի Հարավային Կովկասի հետ, պարզապես իր պարտքն է համարում կարգավորման հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնել: Օրերս «փայլեց» Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը հայտարարեց, թե Հարավային Կովկասում իրադրությունը կարող է պայթել ցանկացած պահի: 21 մայիսի 2010 PanARMENIAN.Net - Վրաստանի դիվանագետը գտնում է, որ տարածաշրջանում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցության հիանալի փորձառություն կա, երբ հսկայական տնտեսական նախագծեր են իրականացվում: «Օրինակ կբերեմ երկու գործող նավթատարները (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբլիսի-Էրզրում), կառուցվում է երկաթուղի, որը կապելու է Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը, և ապա միացնելու է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ: Ավելի մանր նախագծերի մասին ես կլռեմ: Մյուս կողմից իրադրությունը շատ փխրուն է, որովհետև կան օկուպացված վրացական տարածքներ. Վրացական տարածքի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից, երկրի բնակչության 10%-ն իրենց տանը փախստականների ու բռնի տեղափոխված անձանց են վերածվել: Կա Լեռնային Ղարաբաղի, այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը: Կա Թուրքիայի ու Հայաստանի միջև չկարգավորված հարաբերությունների խնդիրը: Այս խնդիրներից ցանկացածը կարող է յուրաքանչյուր պահին պայթեցնել իրադրությունը»,- գտնում է Վրաստանի նախարարը: Տարօրինակ է, որ նախարարը չի հիշատակել եղբայրական Ադրբեջանի 20% տարածքի ու միլիոնավոր փախստականների մասին: Ըստ երևույթին, պետք չէր, իսկ միգուցե և մոռացավ: Բայց և այնպես Վրաստանն առաջին տարին չէ, որ մի կողմից մյուսն է գլորվում` այդպես էլ չկողմնորոշվելով, թե ում հետ է ավելի շահավետ` իսլամական աշխարհի, թե քրիստոնեական: Հակամարտությանը միանում են նաև ցանկացած պաշտոնական անձինք, ովքեր այցելում են Հայաստան ու Ադրբեջան: Նրանց հայտարարություններն արդեն հերթական մանտրա են դառնում` տարածքային ամբողջականություն, խաղաղ կարգավորում և մեկումեջ` ինքնորոշման իրավունք: Երբեմն Ղարաբաղի մասին այնպիսի մարդիկ են խոսում, որոնք քարտեզի վրա չեն կարող անգամ ցույց տալ, թե որտեղ է գտնվում այդ պետությունը: Իսկ եթե նույնիսկ գիտեն, ապա հաստատ շփոթում են Ադրբեջանի հետ: Թուրքական Hurriyet թերթում հայտնված հաղորդագրությունը Ադրբեջանին երկու շրջանների իբր ենթադրվող հանձնման մասին բացի մնացած հարցերից առաջ բերեց մեկն ու ամենակարևորը` իսկ ինչո՞ւ հենց Լաչինն ու Քելբաջարը: Նույն հաջողությամբ կարելի էր հնչեցնել Աղդամի և Ֆիզուլիի անունները, կամ ևս երկու այլ շրջանների… Երկրորդ հարցը` ինչու է Թուրքիան նախանձելի հաճախականությամբ օժանդակում Բաքվի ագիտացիոն քարոզչությունը` շատ լավ գիտակցելով, որ վերջինս միանշանակ սխալ է: Իսլամական համերաշխությունն այստեղ բոլորովին կապ չունի, ավելի շուտ հաշվի են առնվում քաղաքական դիվիդենդները: Եվ եթե վաղը Անկարան իր քաղաքական իմիջը բարձրացնելու համար պետք է աջակցի Հայաստանին, նա առանց մտածելու կգնա այդ քայլին: Իսկ առայժմ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունների առիթով: «Պաշտոնական Անկարան չի ճանաչում մայիսի 23-ին կայանալիք ընտրությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դե եթե չի ճանաչում, պետք էլ չի: Վերջիվերջո, Բաքուն պետք է մի պարզ բան հասկանա. իրենից չէ կախված աշխարհի քարտեզի վրա ԼՂՀ գոյությունը ճանաչել կամ չճանաչելը: Դա նույնքան անիրական է, որքան և այն, որ Թուրքիան կարող է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալ: Ընդ որում, այդ մասին խոսում ենք ոչ թե մենք, այլ հենց թուրքական կողմը, որը դժվար թե կարող է Հայաստանի բարեկամների շարքը դասվել: «Թուրքիան երբեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չի դառնա, դա պարզապես անհնար է: Դրա դեմ հանդես է գալիս Հայաստանը, հետևաբար, հարցը հանվում է օրակարգից: Իսկ թուրքական ղեկավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քաղաքական քայլեր են, առանց որոնց դժվար է կառուցել սեփական վարքը տարածաշրջանում»,- հայտնել է Անկարայում Տնտեսության և տեխնոլոգիայի համալսարանի (TOBB) դոցենտ Միթաթ Չելիքփալան: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |