Բաքվից միշտ կարելի է և պետք է սպասել խարդախության

Ադրբեջանում համարեցին, որ եթե Թուրքիան լինի ՄԱԿ ԳՎ նախագահ, ապա նրա միջոցով կարելի է հեշտությամբ անցկացնել բանաձևը

ՄԱԿ-ում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. Ադրբեջանը, չցանկանալով համաշխարհային հանրության աչքում ավելի ծիծաղելի երևալ, քան կա իրականում, և ետ վերցրեց տխրահռչակ բանաձևը: Հազիվ թե դա ինքակամ արվեց` ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունից: Իլհամ Ալիևը, պետք է նրան արժանին մատուցել, երկար դիմացավ, բայց, վերջ ի վերջո, հասկացավ, որ նա և իր նավթն ու գազը չեն գերակշռի առողջ դատողոթյունը և միջազգային ընկերությունների էներգետիկ նախագծերը, թեև հաճախ լինում է հակառակը:

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը տարածշրջան արդեն իսկ ցույց տվեց, որ Բաքվի դիրքորոշումը կարգավորման հարցում բավական երերուն է ,և ռազմական լուծման և ադրբեջանական փախստականների վերադարձի մասին բոլորին ձանձրացրած խոսքերն արդեն ոչ ոքի չեն խաբում: Չնայած նրան, որ համանախագահները, ինչպես միշտ դիվանագիտորեն զուսպ էին արտահայտություններում, սակայն այցելությունը Ստեփանակերտ ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծով կարելի է նշանակալի համարել: Եթե մի կողմ թողնենք ադրբեջանական կողմի բառային շղարշը, ապա հասկանալի է, որ միջնորդներն ուղղակի ցանկանում էին հավաստիանալ, թե որ կողմից և ինչպես է խախտվում հրադադարի ռեժիմը: Ավելին, և ԵԱՀԿ ՄԽ-ը, և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բազմիցս ընդգծել են, որ խոսքը գնում է բոլոր փախստականների մասին, այսինքն նաև հայերի, որոնք արտաքսվել են Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից:

Բայց դրանք արդեն մանրուքներ են, կարևորը դա չէ, այլ այն, որ Երևանում շտապեցին բանաձևի ետ վերցնելն անվանել «հայկական դիվանագիտության հաղթանակ»: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ դա ուղղակի միջանկյալ հաջողություն է, որը եթե չզարգացնել, ապա այդպես էլ կմնա որպես «հաջողություն», ինչն առիթ կտա Բաքվին նոր բանաձևեր առաջ քաշել: Բայց Բաքվի համար արդեն ուշ է: Ադրբեջանում համարեցին, որ եթե Թուրքիան լինի ՄԱԿ ԳՎ նախագահ, ապա նրա միջոցով կարելի է հեշտորեն անցկացնել բանաձևը, առավել ևս, որ նախագիծը պաշտպանում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) երկրները և որոշ վերապահումներով` Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ): Վերջինի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է, որովհետև արաբական աշխարհը տանել չի կարողանում թուրքալեզու և իրանալեզու կազմակերպություններին, ուստի խոսել Ադրբեջանի անվերապահ պաշտպանության մասին, ասենք, Եգիպտոսի կողմից, մի քիչ միամիտ է: Այս դեպքում ԱՊԼ-ն ավելի շուտ կպաշտպանի Հայաստանին, ինչն իրականում այդպես է, քանի որ Երևանի կողմից ոչ մի սպառնալիք չկա իսլամի համար: Նախագահ Մուբարակը, ժամանակին արգելելով «Մահմեդական եղբայրներ» կարգի բոլոր ծայրահեղական խմբավորումները, մեծ լավություն արեց Եգիպտոսին և արաբական աշխարհին: Սաուդյան Արաբիան և ոչ մեծ էմիրությունները շատ մեծ դեր չեն խաղում մերձարևելյան խաղում, ուստի ԱՊԼ-ի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքի վրա հիմնվելը ճիշտ է: Վերջին հաշվով, նույնիսկ իսլամական երկրներին հարկավոր չէ պաշտպանել Ադրբեջանին` նրանցից շատերը չեն էլ պատկերացնում Ադրբեջանը քարտեզի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը` առավել ևս: Այս ամենը չի նշանակում, թե Հայաստանը մինչև 2011 սեպտեմբեր կարող է հանգստ լինել: Բաքվից միշտ կարելի է և պետք է սպասել խարդախության, և եթե չստացվեց ՄԱԿ-ում, նա կփորձի ինչ-որ բանաձև առաջ քաշել ԵԱՀԿ-ում կամ ՆԱՏՕ-ում: Բոլոր տարբերակներն այնքան անիմաստ են, որ դրանց մասին նույնսիկ խոսելն անիմաստ է: Բայց պետք է պատրաստ լինել: Համաշխարհային հանրությունը շատ արագ փոխում է գերակայությունները: Բայց ամեն դեպքում, այն, որ բանաձևը ետ է վերցվել, դրական փաստ է: Մնում է մի քիչ սպասել. Նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրություններից հետո Բաքուն Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չի ունենա, որովհետև ամեն անգամ ընդդիմությունն Ադրբեջանում ամրապնդվում է, իսկ Ալիևի կլանի իշխանությունն այդքան էլ ամուր չէ, որպեսզի անհնար լինի այն փոխել: Ընդդիմության ցույցերն ինչպես միշտ արյունահեղությամբ կավարտվեն, ինչը հերթական անգամ կապացուցի, որ Ադրբեջանը տեղ չունի ժողովրդավարական երկրների շարքում: Ճիշտ ինչպես Թուրքիան, բայց դա արդեն առանձին թեմա է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---