Լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովի տապալումըԵթե իսկապես համեմատել Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը ներկա գագաթնաժողովի հետ, ապա 1999-ին ընդունվել են ինչ-որ որոշումներ, որոնք ազդել են Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա Իսկական ասիական ոգով լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովն ինչ-որ առումով կարելի է տապալված համարել: Արդեն միայն այն, որ գագաթնաժողովին չեն մասնակցել Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին, բացասական է Ղազախստանի համար` չխոսելով արդեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ ռուսական պատվիրակության բացահայտ դեմարշի մասին, որն առանց փաստաթուղթը ստորագրելու լքեց Աստանան: Հենց հռչակագիրը հազիվ թե իսկապես արտացոլում է ԵԱՀԿ տարածքում իրերի դրությունը: 3 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Ոչինչ չունենալով Ղազախստանի` որպես ԵԱՀԿ նախագահ երկրի դեմ, այնուամենայնիվ նշենք, որ երկրի ընտրությունը, մեղմ ասած, տարակուսանք էր հարուցում: Ղազախստանին ավելի շատ կսազեր Իսլամական համաժողովի կազմակերպության ղեկավարությունը, բայց ոչ մի կերպ` ԵԱՀԿ: Ամենայն հավանականությամբ, Նուրսուլթան Նազարբաևը, նրա հետ միասին` Իլհամ Ալիևը, Աբդուլլահ Գյուլը և Միխայիլ Սահակաշվիլին որոշել են, որ կարող են առաջ մղել եզրափակիչ հռչակագրի իրենց տարբերակները, որում հիշատակվելու էին «սառեցված հակամարտությունները» նրանց ձեռնտու խմբագրությամբ: Սակայն բոլորովին այլ կերպ ստացվեց, և պետք է ենթադրել, ավելի լավ, քան սպասվում էր: Եզրափակիչ փաստաթղթի տեքստը համաձայնեցրած փորձագետները հայտարարված երկու ժամվա փոխարեն նիստին մնացին 10 ժամ, և ոչ ոք չգիտեր, թե երբ է ավարտվելու նիստը: Նուրսուլթան Նազարբաևը, որը դեկտեմբերի 2-ին գագաթնաժողովի լիագումար նիստում փորձագետների խնդրանքով եզրափակիչ փաստաթուղթը համաձայնեցնելու համար ընդմիջում հայտարարելու ժամանակ հիշեցրել է, որ կառավարությունների և պետությունների ղեկավարները բանավեճերի ժամանակ ընդգծել են գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման կարևորությունը: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ չի պաշտպանի այդ փաստաթղթի ձևակերպումները, որում խոսք կգնա «Վրաստանում հակամարտությունների» մասին: Աստանայում փոխզիջման չհանգեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ռուսական պատվիրակության խոսքերով, փոխզիջումն անհնար դարձավ բանակցային գործընթացի առանձին մասնակիցների կողմից գաղափարականացված մոտեցում դրսևորելու հետևանքով: Թե ում նկատի ուներ ռուսական պատվիրակությունը, դժվար չէ գլխի ընկնել: Վրաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել էին, որ պարտված պատերազմը հայտարարվելու է որպես «ագրեսիա», իսկ կորցրած տարածքներնԱստանայում նրանց մատուցվելու են ափսեի վրա: ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով, գագաթնաժողովի ժամանակ կողմերին չհաջողվեց համաձայնեցել գործողությունների պլանը, որում կորոշվեին ԵԱՀԿ հետագա աշխատանքի ուղղությունները: «Մենք չենք կարող համաձայնվել նրա հետ, որ ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովում 11 տարի առաջ ընդունվել է գործողությունների պլան, որը չի արտացոլում մեր ժամանակների անվտանգության բավական լուրջ խնդիրները, հատկապես ձգձգված հակամարտությունները Վրաստանում, Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում: Քանի որ մեզ չհաջողվեց համաձայնության հանգել, մենք որոշեցինք, որ առաջ գնալու լավագույն ուղին Աստանայի հռչակագրի ընդունումն է, որտեղ հաստատվել են ԵԱՀԿ հիմնական սկզբունքները»,- ասել է նա: Եթե իսկապես համեմատել Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը ներկա գագաթնաժողովի հետ, ապա 1999-ին ընդունվել են ինչ-որ որոշումներ, որոնք ազդել են Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա: Հեց Ստամբուլում որոշում ընդունվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթամուղի և Բաքու-Էրզրում գազատարի մասին: Այս երկու նախագծերն էլ ուղղված էին Հայաստանի դեմ և իրագործվել են: Բայց պետք է ասել նաև այն, որ գագաթնաժողովում բացակայում էին քաղաքականության մեջ գերծանրքաշայիները` Բիլ Քլինթոնը, Ժակ Շիրակը, Հեյդար Ալիևը, Թոնի Բլերը, մարդիկ, որոնք կոնկրետ նպատակներ և խնդիրներ ունեին: Ճիշտ է, Աստանայի գագաթնաժողովում կարևոր դեր խաղացին նաև WikiLeaks-ի հրապարակումները, որոնք ԱՄՆ-ին շեղեցին հանապազօրյա խնդիրների լուծումից և ստիպեցին զբաղվել սեփական դիվանագետներին արդարացնելու անհրապույր գործով: Մյուս կողմից, ԵԱՀԿ գագաթնաժողովի նման արդյունքները ձեռնտու են Հայաստանի համար մեկ պարզ պատճառով. Իլհամ Ալիևին հասկացնել տվեցին, որ պատերազմելու նրա հիստերիկ կոչերը ոչ մեկին չեն վախեցնում և նույնիսկ ավելին, ծիծաղ են հարուցում: Գագաթնաժողովն ավարտվեց, հյուրերը գոհ են ընդունելությունից` էլ ինչ է պետք: Սպասենք ևս 10 տարի: Բայց պարզ դարձավ մի բան. չի կարելի նավթային շահերից ելնելով նախագահությունը տալ մի երկրի, որը մարդու իրավունքների խախտումից և ավտորիտարիզմից բացի ոչնչով չի փայլում… Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |