Անկարան չափազանց հիվանդագին է ընդունում այն ամենը, ինչ ուղղակի կամ անուղղակի կապված է Հայոց ցեղասպանության հետ

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել. օրինագիծն ուղղակի հետաձգվել է: Այն նույնիսկ չի դրվել քվեարկության

Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագիծը հեաձգելու մասին սպասելի էր: Առաջին հերթին, նախագահական ընտրությունների նախօրեին նման օրենք ընդունելը որոշակի վտանգ է պարունակում իր մեջ: Երկրորդ, ինչպես արդեն ասվել է, Լիբիայում պատերազմն առանց Թուրքիայի աջակցության Ֆրանսիան դաշնակիցների հետ չի հաղթահարի:

PanARMENIAN.Net - Բանը ոչ միայն ռազմավարական աջակցության մեջ է, այլ նաև նյութական՝ սպառազինությունների մատակարարում, ռազմական բազաներ, փախստականներ, որոնց կարող է ընդունել Թուրքիան: Հիշենք, թե ինչ դժվար էր ամերիկացիներին Իրաքում, երբ 2003-ին Թուրքիան համաձայնություն չտվեց ԱՄՆ բանակի համար սպառազինություններ տեղափոխելու համար:

Վերջինը Եվրոպայի համար շատ կարևոր է, քանզի հակառակ դեպքոււմ Ֆրանսիայի և Իտալիայի հարավը կլցվի լիբիացիներով, որոնք առանց այդ էլ չափազանց շատ են: Եվս մի բան՝ Թուրքիայում նախընտրական քարոզարշավը: Եվրոպայի համար ավելի լավ է Արդարություն և զարգացում կուսակցությունը, քան ազգայնականները: Էրդողանն իր ողջ իմպուլսիվությամբ հանդերձ բավական կանխատեսելի քաղաքական գործիչ է, երբ խոսքը գնում է Եվրամիության և աշխարհիկ իշխանության մասին: Եթե հաշվի առնել այն, որ Փարիզի և Անկարայի միջև հարաբարությունները բնավ լավ չեն, ապա ստացվում է, որ օրինագիծը շանսեր չի ունեցել:

Ֆրանսիան Թուրքիային չի տեսնում որպես ԵՄ անդամ և իր դիրքորոշումն ապագայում չի փոխելու: Հազիվ թե դա չէր հասկանում Ֆրանսիայի հայ համայնքը, բայց ավելորդ անգամ հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ գրավելը չի խանգարում, նույնիսկ անհրաժեշտ է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել. օրինագիծն ուղղակի հետաձգվել է: Այն նույնիսկ չի դրվել քվեարկության: Իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո Ֆրանսիայի Սենատը կարող է ևս մեկ անգամ վերադառնալ այդ թեմային: Եթե հանկարծ հաղթեն սոցիալիստները, ապա Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը կարող է ընդունվել: Ամեն դեպքում, հայերի ձայները ստանալու համար նա կխաղա որոշիչ փաստարկի դեր, ինչպես և ԱՄՆ-ում:

Միաժամանակ, արդարադատության նախարար Միշել Մերսյեն Սենատի նիստից հետո հայտնել է, որ այս շաբաթվա վերջ երկրի բոլոր գլխավոր դատախազներին ուղարկվելու է շրջաբերական, որում պատիժ է նախատեսվելու հայկական համայնքի անդամներին վիրավորելու համար: Նա նաև հիշեցրել է, որ 2008-ից Ֆրանսիայում գործում է օրենք, որը պատիժ է նախատեսում ռասիստական արտահայտությունների համար:«Այդ օրենքի դրույթները քննարկվել են հայ համայնքի ներկայացուցիչների և նախագահ Սարկոզիի հանդիպման ժամանակ: Կառավարությունն անտարբեր չի մնալու, մեզ համար Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է»,- ասել է Մերսյեն:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ֆրանսիայում օրենք է ընդունվել հիջաբ կրելու արգելքի մասին: Իսկ եթե դրան գումարել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, ապա մահմեդական համայնքի համար այդ ամենը կարող է ուժեղ գրգռիչ դառնալ: Բայց ամենահետաքրիրն այն է, որ Սենատի կողմից հետաձգված օրինագիծը, ամենայն հավանականությամբ, ուղղված է աշխատությունների և ելույթների հրապարակմանը, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը: Նման օրենք Հոլոքոսթի ժտխման մասին գործում է մի քանի երկրներում: Եվ դեռ պետք է ապացուցել, որ դրանք ուղղված են հենց Թուրքիայի դեմ: Ցավոք սրտի, Անկարան չափազանց հիվանդագին է ընդունում այն ամենը, ինչն ուղղակի կամ անուղղակի կապված է Հայոց ցեղասպանության հետ: Բայց որքան կարող է տևել ժխտման քաղաքականությունը, ոչ ոք չգիտի, նույնիսկ Անկարան…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---