Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն այնքան մտերիմ են և ընթանում են այնպիսի դրական հունով, որ մեկնաբանությունների կարիք չունենԹեհրանը հիանալի գիտի, որ տարածաշրջանում քրիստոնեական Հայաստանից բացի նա գրեթե դաշնակիցներ չունի, տարբեր կողմերի շրջափակված Հայաստանն էլ մեկ հուսալի ուղի ունի` Իրանի միջոցով Իրանը շատ զգայուն երկիր է և շատ հեշտ է նրա հարաբերությունները փչացնելը` անզգույշ շեշտադրության դեպքում: Այն ամենը, ինչ ասվում և գրվում է Իրանի մասին, մեծամասամբ ցանկություն է արտահայտում, քան իրականություն: Մի շարք վերլուծաբանների կարծիքով երկրի քաղաքականության մեջ վերջին դեպքերն անպայման չէ, որ հենց այնպես են ընթանում, ինչպես ներկայացնումեն ԶԼՄ-ները: 31 մայիսի 2011 PanARMENIAN.Net - Թե ինչ է իրականում տեղի ունենում Իրանում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև, ոչ ոք չգիտի, որովհետև որևէ հաղորդագրություն անհնար է հաստատել կամ հերքել: Ինչ վերաբերվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հերթական այցին Հայաստան, ապա նա, ամենայն հավանականությամբ, կոչված է ցրել Երևանի որոշ մտավախությունները ղարաբաղյան կարգավորման հարցում Թեհրանի դերի վերաբերյալ և հաստատել տնտեսական համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Այցը նաև ցույց է տալու, որ Իրանում նորմալ ներքաղաքական իրավիճակ է: Սևծովյան-կասպիական տարածշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի խոսքերով, Իրանում իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: «Երկրի մի շարք քաղաքական գործիչներին պարզ է դարձել, որ իսլամական Իրանը չի կարող գոյատևել առանց խիստ կրոնական հսկողության: Նրան կարող է պաշտպանել միայն հոգևորականությունը, բայց դա 21-րդ դարի ուղի չէ: Դրանից էլ բխում է դիմակայությունը քաղաքացիական և կրոնական հասարակությունների միջև»,- ասել է փորձագետը: Զախարովը նշել է, որ երիտասարդությունը չի հրաժարվում հավատից, բայց նա ցանկանում է ապրել այնպես, ինչպես նրա հասակակիցներն Արևմուտքում: «Թե ինչի կվերածվի դիմակայությունը, համարյա անհնար է գուշակել, մյուս կողմից էլ առկա են ԱՄՆ-ի, Արևմուտքի և մի շարք արաբական երկրների հետ տարաձայնություններ: Իրանում հստակ գիտեն, որ ԱՄՆ ագրեսիայի դեպքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, որոնք ոչ ոքի ձեռնտու չեն»,- ասել է նա: Այնուամենայնից, կարելի է մի քանի ենթադրություններ կատարել, և ստացվում է հետևյալ պատկերը: Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյիդ Ամելիի «բացահայտումներից» հետո Ադրբեջանում շարունակվում են թեժ վեճերը: Ավելին, նրա խոսքերը բավական կտրուկ գնահատական են առաջացրել Հայաստանում: Հիշեցնենք, որ իմամ Ամելին մայիսի սկզբին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են իրանցիներ, աֆղաններ և թուրքեր: Նրա խոսքերը հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Ավստրիա ուղարկված քաղաքական վտարանդի և քաղաքական գործիչ Մահիր Ջավադովը: Նա հաստատում է, որ Ադրբեջանի նախագահներ Էլչիբեյը և Հեյդար Ալիևը Իրանին հնարավորություն չեն տվել օգնել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Իրանի հարաբերությունները Հայաստան այնքան մտերիմ և ընթանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունը կարող էր տարածվել միայն Ադրբեջանից: Չի կարելի բացառել այն, որ իմամ Ամելին ազգությամբ ադրբեջանցի է: Սակայն իմամի սադրանքները չեն հաջողվել, և վերջին ժամանակներն Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլանում: Իմամ Ամելին նաև հայտարարել է, որ Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել անհրաժեշտության դեպքում Աֆղանստանից հազարավոր մարտիկներ տեղափոխելու համար: «Մենք զենքով և զինամթերքով ապահովել ենք ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Մեր ռազմաբազաները գտնվել են ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են հազարավոր ականատեսներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք կենդանի են, և ունենալով թեկուզ մի կաթիլ խիղճ, նրանք կարող են հաստատել իմ խոսքերը»,- ասել է այաթոլա Սեիդ Հասան Ամելին: Այս ամենը շատ նման է Բաքվի կողմից տեղեկատվության «արտահոսքի», սակայն դա ոչ մի կերպ չի ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա: Թեհրանը հիանալի գիտակցում է, որ տարածաշրջանում քրիստոնյա Հայաստանից բացի նա համարյա դաշնակիցներ չունի: Հայաստանն էլ, շրջափակված լինելով տարբեր կողմերից, մեկ հուսալի ուղի ունի՝ Իրանի միջոցով: Եվ հենց Իրանի միջոցով Հայաստանը կարող է ելք ունենալ դեպի ծովեր և կախված չլինել վրացական քմահաճույքից: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |