Շիիթների և սունիթների միջև առճակատումը կարող է գործել հօգուտ Իսրայելի

Շիիթների և սունիթների միջև առճակատումը կարող է գործել հօգուտ Իսրայելի

Իսլամն ինքնին, անկախ տարբեր ուղղություններից, համախմբող գործոն է, ինչը չի կարելի ասել ինչպես կոմունիզմի, այնպես էլ արևմտյան դեմոկրատների մասին, բայց այն նաև քայքայիչ ուժ է

Իսլամում, ինչպես հայտնի է, երկու ճյուղեր կան՝ սունիթներ և շիիթներ, որոնց միջև միշտ տարաձայնություն է եղել, առավել ևս ներկա պահին: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ իսլամական աշխարհի ներսում պառակտում է հասունացել սունիթների և շիիթների միջև, որը սպառնում է պայթեցնել ողջ իսլամական աշխարհը, ընդամենը փաստել է ներկա իսլամական աշխարհի իրականությունը:

PanARMENIAN.Net - Այդ դիմակայությունն ակնհայտորեն դրսևորվում է առաջին անգամ շիիթական Իրանի և սունիթական Թուրքիայի պայքարում, իսկ երկրորդ՝ «արաբական գարնան» մեջ, որը դարձավ ոչ թե «ժողովրդավարության», այլ տեղեկությունների առիթ արաբների համար, ինչը հանգեցրեց և կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, եթե բնութագրել արևմտյան տերմիններով: Եվ դրա հետ կապված Մերձավոր Արևելքում միակ ոչ մահմեդական երկիրը՝ Իսրայելի Պետությունը, փորձում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ: Ինչպես գրում է Jerusalem Post-ը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարությունը կարծում է, որ կան պետությունների երեք խմբեր, որոնց հետ կարելի է համագործակցել և նույնիսկ ընկերանալ:

Առաջին խումբը՝ Հունաստան, Կիպրոս, Ռումինիա և Բուլղարիա, Թուրքիայի վաղեմի հակառակորդներն են և սպառնում են Էրդողանի կառավարության հաջողությանը տարածաշրջանային առաջնորդ դառնալու փորձերում: Բոլոր այդ պետությունները մտել են Օսմանյան կայսրության մեջ և շատ լավ են պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ դեպքում: Իզուր չէ, որ «զրո խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությունը ճնշվում է «նեո օսմանիզմի» կողմից: Պետությունների երկրորդ խումբը՝ Քենիա, Ուգանդա, Եթովպիա, Թանզանիա, Նիգերիա և Հարավային Սուդանի նոր պետությունը: Վերջին ժամանակները հաճախացել են աֆրիկյան երկրների առաջնորդների այցելությունները Երուսաղեմ, որոնք առավելապես քրիստոնեական երկրներ և նույնպես զգուշանում են ռազմատենչ իսլամից: Ավելին, Քենիան խոստացել է օգնել Ուգանդային ֆունդամենտալիզմի դեմ կոալիցիա ստեղծելու հարցում:

Եվ վերջապես, պետությունների երրորդ խումբն արաբական երկրներն են, որոնց հետ Իսրայելը ոչ մի հարաբերություն չունի: Դիվանագիտական հարաբերություններ գործում են միայն Եգիպտոսի հետ, բայց դրանք արդեն այնպիսին չեն, ինչպիսին Մուբարաքի օրոք: Միաժամանակ, հենց այդ խմբի հետ Իսրայելի պետությունն ակնհայտորեն սկսում է հարաբերություններ հաստատել՝ հիշելով «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասացվածքը: Տվյալ դեպքում թշնամին շիիթական Իրանն է, որին դիմակայում է վաhաբիտական (սունիթների ճյուղը) Սաուդյան Արաբիան, որտեղ գտնվում են իսլամի համար երկու սրբազան քաղաքներ՝ Մեքքան և Մեդինան: Ժամանակ առ ժամանակ հաղորդագրություններ են հայտնվում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ճիշտ է, հետո այդ հաղորդագրությունները հերքվում են, բայց վերջին գործընթացները ցույց են տալիս, որ ՄՈՍՍԱԴ-ը կարծես փորձում է կապեր հաստատել Պարսից ծոցի երկրների հետ: Համենայն դեպս հետախուզությունների ղեկավարները հանդիպել և հանդիպում են Հորդանանում:

Այնուամենայնիվ, իսլամը, լինի դա սունիթական, թե շիիթական կողմնորոշման, ուղղված է ավերածության և շարիաթի հետ համատեղ Մարգարեի խորհրդանշանի հաստատման: Շիիթների և սունիթների պայքարն ընդամենը պայքար է արևի տակ տեղի համար, ինչպես ժամանակին ԽՍՀՄ և մնացած աշխարհի միջև: Տարբերությունը նրանում է, որ իսլամն ինքնին, անկախ տարբեր ուղղություններից, համախմբող գործոն է, ինչը չի կարելի ասել կոմունիզմի կամ արևմտյան դեմոկրատների մասին: Բայց այն նաև ավերիչ ուժ է, որը հանգամանքների անբարենպաստ դասավորության դեպքում կարող է կտրուկ փոխել եթե ոչ աշխարհի քարտեզը, ապա Մեծ Մերձավոր Արևելքի, ինչը հղի է մեծ բարդություններով Արևմուտքի համար, Ռուսաստանի համար նույնպես, որը միշտ հայտնի է եղել նրանով, որ խաղադրույք է կատարել «սխալ ձիու» վրա: Խորհրդային քաղբյուրոյի կոկետություններն իսլամական աշխարհի հետ ոչ մի լավ բանի չհանգեցրին. Աֆղանստան, Չեչնիա ողջ Կովկասի հետ, և հարաբերությունները փչացան եթե ոչ առհավետ, ապա գոնե մի քանի սերունդ:

Վերադառնալով իր շուրջ «անվտանգության գոտի» ստեղծելու Իսրայելի փորձերին՝ նշենք, որ Իրանի չեզոքացման դեպքում նրանք կարող են հաջողությամբ պսակվել հենց սունիթների և շիիթների առճակատման պատճառով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---