Գևորգ Պետրոսյան.

Հիփոթեք` երեկ, այսօր և վաղը

14 դեկտեմբերի 2011
Գևորգ Պետրոսյան
Հարցազրույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանի հետ

Գագիկ Քոչարյան.

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

25 նոյեմբերի 2011
Գագիկ Քոչարյան
Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Վահան Ստեփանյան.

Հայաստանն իր ետևից կտանի ԱՊՀ երկրներին բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների աշխատանքների սինխրոնիզացման ճանապարհով

5 հոկտեմբերի 2011
Վահան Ստեփանյան
Երևանում հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի համատեղVIII միջազգային համաժողովը «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք և կարգավորում» թեմայով: Միջազգային համաժողովի կազմակերպիչները,որին հրավիրված են Եվրոպայի և Ասիայի, ԱՊՀ երկրների բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև այնպիսի ընկերություններիթոփ-մենեջմենթ, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, Վնեշէկոնոմբանկ, Euroclear, Clearstream և այլն, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան է և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍԱրմենիա» ֆոնդային բորսան: Այն մասին, թե ինչ հարցեր և խնդիրներ են քննարկվելու համաժողովի մասնակիցների հետ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների մասինPanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը:

Կարինե Մինասյան.

Հայաստանի ալմաստի վերամշակման ոլորտը գտնվում է վերածննդի ճանապարհին

10 սեպտեմբերի 2011
Կարինե Մինասյան
Հայաստանը հին ժամանակներից հայտնի է իր ակնագործներով: Սակայն այն բանից հետո, երբ դադարեց գործել Հայաստանի և Ռուսաստանի միջև ադամանդների արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ալմաստի վերամշակման ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրեց գործունեությունը: Իրավիճակը խորացավ ճգնաժամի տարիներին: Սակայն Սակայն Հայաստանի կառավարությունը փորձում է գործադրել բոլոր ջանքերը` ունեցած պոտենցիալը վերականգնելու համար: Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Ալբերտ Պետրոսսյան.

Արևալանջ բնակելի թաղամասը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան

4 սեպտեմբերի 2011
Ալբերտ Պետրոսսյան
Ծագումով հայ, Ալբերտ Պետրոսսյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում, բայց չնայած այս փաստին իր ներդրումները որոշել է կատարել պապենական հայրենիքում՝ Հայաստանում։ 12 տարի շարունակ նա մշտապես գալիս է հայրենիք ։ «Սիրում եմ Հայաստանի հողը, մտածում եմ աշխատել սփյուռքի ներդրումներն այստեղ ներգրավելու ուղղությամբ»,- պատմեց նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։

Վիգեն Բարսեղյան.

ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը բիզնեսին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտը զարգացնելը

23 հուլիսի 2011
Վիգեն Բարսեղյան
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում եկել են նման հետևության. ժամանակակից պայմաններում բիզնեսը պետք է օպտիմալացնի իր ֆինանսական հոսքերը, կապված նրա հետ, որպեսզի բավարար ռեսուրսային բազայի առկայության դեպքում ավելի ճկուն քաղաքականություն վարի բանկային տոկոսադրույքների գծով: Բանկը հավակնոտ պլաններ ունի՝ վարկային պորտֆելն ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 200 մլն դոլարի, միաժամանակ 2011-ի վերջին բանկի փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը կհասնի 10 մլն դոլարի: Իսկ ահա այն մասին, թե որքան ուժեղ է մրցակցությունն այս հատվածում և որ ոլորտն է ՓՄՁ համար դարձել առավել շահութաբեր, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

Դավիթ Սարգսյան.

Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը թափ է առնում

22 հուլիսի 2011
Դավիթ Սարգսյան
Ժամանակին համընթաց քայլելով և նպատակ ունենալով բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը՝ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանըւ: Միաժամանակ, կառավարության առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ կթեթևանա բիզնեսի գործունեությունը՝ ժամանակի և ծախսերի էական կրճատմամբ: Հայաստանում էլեկտրոնային կառավարության կայացման և զարգացման մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ է:

Ռուբեն Խաչատրյան.

Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող

6 հունիսի 2011
Ռուբեն Խաչատրյան
Անկանխիկ վճարումներն անպայման և անխուսափելի են դառնում Հայաստանի բնակչության համար, դրանց ավելացման մասին հոգ է տանում նաև երկրի կառավարությունը: Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով առևտրային բանկերը կիրառում են տարաբնույթ պրոմո-ակցիաներ` առաջարկելով առավել շահավետ պայմաններ իրենց քարտատերերին: Միաժամանակ այդ բանկերը չեն մոռանում ծառայությունների որակի և հուսալիության բարձրացման մասին: Քարտային բիզնեսում միտումների և նոր մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Էդգար Պետրոսյան.

«Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար

4 մայիսի 2011
Էդգար Պետրոսյան
Հասարակության հետաքրքրությունը, այդ թվում Հայաստանի բիզնես ակտիվ բնակչության շարքում, աճում է համաշխարհային ֆոնդային շուկաների նկատմամբ: Այսօր, լինելով ներդրումային բանկ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդների համար ստեղծում է տարբեր առևտրային գործողություններ իրականացնելու նոր հնարավորություններ ամենահայտնի ֆոնդային շուկաներում և աշխարհի առևտրային հարթակներում օրվա ցանկացած ժամին: Այն մասին, թե ինչ շահավետ ներդրումներ կարող է կատարել հայ թրեյդերը ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ամերիաբանկի» Առևտրային գործողությունների բաժնի ավագ մասնագետ Էդգար Պետրոսյանը:

Արմեն Մովսիսյան.

Հայաստանն Իրանի հետ համագործակցությունը գնահատում է որպես «բավարար»

28 մարտի 2011
Արմեն Մովսիսյան
Վերջին մի քանի տարիների ընթացքում էներգաանվտանգության և էներգաապահովվածության բարձրացման արդիականությունը դարձել է Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը, որն իր տնտեսական պաշարների դիվերսիֆիկացիայի նպատակով ընդլայնում և խորացնում է հարաբերությունները հարևանների հետ: Մասնավորապես, Իրանի հետ Հայաստանն իրագործում է և մտադիր է իրագործել մի շարք նախագծեր, որոնք թույլ են տալու նրան դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Իրանի հետ իրագործվող նախագծերի, ինչպես նաև այդ երկրի ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի ակնկալվող այցի շրջանակներում նավթատարի շինարարության վերաբերյալ բանակցությունների ավարտի պլանի մասին: