Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ ճգնաժամի ուժեղ ազդեցությանը10 մարտի 2009 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է տնտեսության բոլոր ոլորտների վրա, սակայն դա չի նշանակում, որ դրամական միջոցներ չկան, եւ ներդրողները նոր շուակներ չեն ընտրի: Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ համաշխարհային ճգնաժամի ուժեղ ազդեցությանը: Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ «NASDAX OMX Հայաստան» ֆոնդային բորսան համատեղ առաջնային IPO են կազմակերպել: Մարտի 9-ի տվյալներով 200 մարդ արդեն գնել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը` 150 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: «Առաջին IPO-ն կարելի է հաջողված համարել, եթե «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ոչ թե մեկ սեփականատեր ունենա, այլ շատ», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «NASDAX OMX Հայաստանի» տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ շատ մարդ է վստահում այդ բիզնես-նախագծին: Մելիքյանը հաղորդել է, որ ընկերության գործունության հետ կապված ռիսկերը նվազագույնն են, քանի որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն IPO-ի իրականացմանը նախապատրաստվել էին տնտեսական ճգնաժամից շատ առաջ, իսկ երեք նոր ՀԷԿ-երի շինարարությունն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդել է Մելիքյանը, տեղաբաշխման ավարտին արդյունքները կամփոփվեն եւ կբացահայտվեն առավելություններն ու թերությունները: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ օրինակին հետեւող ընկերություններն այդ նվաճումները հաշվի կառնեն ապագայում, երբ մուտք գործեն կապիտալի շուկա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |