Հայաստանում հարկավոր է զարգացնել ջերմոցային տնտեսությունները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Մասիսի «Ալիշան» ընկերություն, ծանոթացել մրգերի եւ բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությանը, հիմնադրումից հետո անցած յոթ տարիներին ունեցած ձեռքբերումներին, առկա խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այս տարեսկզբին հիմնված բանջարանոցային տնտեսությանը։

Նշելով, որ գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են, վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները` պետության կողմից հնարավոր աջակցություն ցույց տալու նպատակով։ «Ալիշան» ՍՊԸ-ում ներկայումս առկա խնդիրներից առանձնացնելով հարկային դաշտի հետ հարաբերությունների, շրջանառու միջոցների համալրման հարցերը, վարչապետը վստահեցրել է, որ դրանք կքննարկվեն օպերատիվ շտաբի կողմից։



Վարչապետը նշել է ջերմոցային տնտեսության դրական փորձն, որ այստեղ կուտակվել է եւ այդ փորձի տարածումը Հայաստանի այլ շրջաններում։ «Ձեռնարկությունը պատրաստ է օժանդակել եւ մասնավոր հատվածին, եւ պետությանը այս փորձը տարածելու գործում, ինչը նույնպես մեզ համար հետաքրքրական է։ Այնպես որ, կարծում եմ, այս ձեռնարկությանը լավ ապագա է սպասվում Հայաստանում»,- ասել է վարչապետը։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---