ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

PanARMENIAN.Net - Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել Քաղաքաշինության կոմիտեում՝ պետբյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝ ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք, ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ, ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի «Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճ, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։

2024–ի առաջին օրերին Արմավիրի և Լոռու մարզեր կատարած այցերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պետական բյուջեի միջոցներով կառուցվող հաստատություներ և բազմաթիվ խնդիրներ արձանագրել: Այցերի արդյունքում պաշտոններից ազատվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---