Շաբաթվա վերջին իրանական գազը Հայաստան կհասնի

PanARMENIAN.Net - Գազի Արտահանման Իրանական Ազգային Ընկերության (NIGEC) պատվիրակությունը ընկերության ղեկավար Սեյեդ Ռեզա Քասաիզադեի գլխավորությամբ արդեն Հայաստանում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը, կողմերի քննարկման առարկան էլեկտրաէներգիայի հետ փոխանակման սկզբունքով գազի մատակարարման ծավալն է: Նախարարության մամլո քարտուղարը հաղորդել է, որ Իրանից գազը Հայաստան կհասնի արդեն այս շաբաթվա վերջին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---