Վալերիու Ռազլոգ. Հայաստանի տնտեսության վերականգնումը 2010 թվականին կսկսվի բանկային հատվածից15 հունվարի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Բանկային հատվածը գլխավոր դերը կկտարի 2010թ. Հայաստանի տնտեսության վերականգնման գործում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, ՀՀ տնտեսությունն այս տարի աստիճանաբար կսկսի դուրս գալ ճգնաժամից, իսկ առավել զգալի քայլեր կարվեն 2010թ. երկրորդ կեսին: «Մենք ակնկալում ենք տնտեսական ակտիվության աճ երկրում, ինչն իր հերթին կհանգեցնի ֆինանսավորման ծավալների ավելացման պահանջարկի, իսկ բանկային հատվածն այդ գործում գլխավոր դերը կկատարի»,-ասել է նա: Այդ առնչությամբ, Ռազլոգը նշել է, որ 2010թ. ՀՀ բանկերի առջեւ կծառանան` վարկային պորտֆելի ավելացում եւ բարելավում, ինչպես նաեւ դիվերսիֆիկացում եւ, բնականաբար, կմնա նաեւ 2009թ. խնդիրը` պորտֆելի որակի բարելավումը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |