Ինեկոբանկը փոխանցումներ կկատարի «BLIZKO» համակարգով

Ինեկոբանկը փոխանցումներ կկատարի «BLIZKO» համակարգով PanARMENIAN.Net - Ինեկոբանկը միացել է «BLIZKO» դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«BLIZKO»-ն ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող դրամական միջոցների փոխանցման համակարգ է, որի միջոցով փոխանցումներն իրականացվում են շատ արագ, հարմարավետ, ցածր սակագներով եւ առանց ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման: «BLIZKO» համակարգը հնարավորություն է տալիս on-line ռեժիմով դրամական փոխանցումներ իրականացնել ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով եւ ԵՎՐՈ-ով` դեպի Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ:



«BLIZKO» համակարգով փոխանցում կատարելուց ընդամենը 1 րոպե հետո` դրամական փոխանցումը հասանելի է հասցեագրված երկրի համակարգի սպասարկման ցանկացած կետում անկախ նրանից, որ քաղաք է այն ուղարկվել:



Այս համակարգով դրամական փոխանցումներ իրականացնելիս մատուցվում են նաեւ լրացուցիչ անվճար ծառայություններ, որոնցից են`փոխանցման հետ միասին ստացողին հաղորդագրության փոխանցում` 50 սիմվոլի շրջանակներում, ստացողին տեղեկատվական էլ. նամակի ուղարկում` փոխանցված գումարի վերաբերյալ:



Արագ դրամական փոխանցումների շրջանակներում Ինեկոբանկն առաջարկում է.Ապառիկի կանխավճարի իջեցում 10%-ի չափով Ինեկոբանկի ցանկացած արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով երեք ամսվա ընթացքում առնվազն երկու դրամական փոխանցում կատարելու դեպքում: Պարզապես անհրաժեշտ է ապառիկ ձեւակերպելիս Ինեկոբանկ ներկայացնել համապատասխան անդորրագրերը:



Ինեկոբանկ ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականի փետրվարի 7-ին: Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկ ՓԲԸ-ն ձեռք է բերել կայուն եւ վստահելի բանկի ու գործընկերոջ համբավ` աճող եկամտաբերությամբ եւ զարգացման բավականին բարձր տեմպերով :



Բանկը հանդիսանում է. SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ, Համաշխարհային Բանկի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, USAID-ի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ShoreBank Advisory Services կողմից իրագործվող ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Եվրասիա հիմնադրամի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Լինսի հիմնադրամի ձեռնարկությունների վարկավորման ծրագրի գործակալ բանկ, ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ եւ բաժնետեր, USAID կազմակերպության կողմից իրագործվող Վարկային երաշխիքների ծրագրի մասնակից Բանկ, KFW բանկային խմբի գործընկեր բանկ, MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ, Եվրոպական Վերակառուցման եւ Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ:



Բանկի միջազգային բաժնետերերն են IFC` 10 % եւ DEG` 13.5 %: 2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 9 413 078 հազ. դրամ, ակտիվներ` 42 965 708 հազ. դրամ, պարտավորություններ` 33 552 630 հազ. դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---