Մինչև տարեվերջ արտահանման ծավալը Հայաստանում կկազմի 800 մլն դոլար, իսկ ներմուծմանը` 3,4 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Շինարարության ծավալները Հայաստանում մոտ ապագայում կարող են աճել Ռուսաստանում և Ուկրաինայում տնտեսական աճի պատճառով, գտնում է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, տնտեսական աճն այդ երկրներում կհանգեցնի դրամական միջոցների ներհոսքի աճին, ինչն իր հերթին կբերի շինարարության աճին մասնավոր հատվածում:

Բացի այդ, ըստ Վ.Սաֆարյանի, եթե արտաքին առևտրի ոլորտում աճի տեմպերը շարունակվեն, ապա մինչև տարեվերջ արտահանման ծավալը Հայաստանում կկազմի 800 մլն դոլար, իսկ ներմուծմանը` 3,4 մլրդ դոլար:

Ընդ որում, նա նշել է, որ արտահանման ընդհանուր ծավալում մեծ է լեռնահանքային արդյունաբերության բաժինը, և եթե 2009թ. առաջին եռամսյակում երկրից արտահանվել է 12,5 մլն դոլարի պղնձի ու մոլիբդենի խտանյութ, ապա ընթացիկ տարվա նույն շրջանում արտահանվել է 51,6 մլն դոլարի արտադրանք: «Միջազգային շուկայում աճել են ֆերոմոլիբդենի գները, և այժմ արտահանումն ավելի շահավետ է դարձել»,-ասել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---