Հայաստանի Տավուշի մարզում մեկնարկում են թութունի աճեցման և մշակման նոր ծրագրեր

PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզում մեկնարկում են թութունի աճեցման և մշակման նոր ծրագրեր, լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզ կատարած այցի ժամանակ: Նրա խոսքերով, թութունի մշակումն իրականանալու է ժամանակակից տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, ինչը կապահովի սկզբնական մշակման բարձր որակ: «Նոր տեխնիկայի կիրառման շնորհիվ կբարձրանա նաև վերջնական արտադրանքի որակը»,- ավելացրել է ՀՀ վարչապետը: Դրա հետ կապված նա ասել է, որ պայմանագրեր են կնքվելու ֆերմերային տնտեսությունների և Grand Tobacco ընկերության միջև, որը կապահովի նոր աշխատատեղեր:

«Այստեղ կարևոր է այն փաստը, որ ընկերությունը ապահովագրում է կլիմայական փոփոխություններից, և գյուղացիները ոչ մի վնաս չեն կրի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նոր ծրագրերի իրագործումը թույլ կտա գյուղացիներին ապահովել կայուն աշխատատեղեր, ինչպես նաև զարգացնել երկրի սահմանամերձ շրջանները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---