Տիգրան Սարգսյանն ընդունել է տնտեսագետ-ուսանողներին

Տիգրան Սարգսյանն ընդունել է տնտեսագետ-ուսանողներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է ՙԵս հաղթահարում եմ ճգնաժամը՚ ուսանողական ռեֆերատների մրցույթում հաղթող ճանաչված տասը ուսանողների հետ: Մրցույթը հայտարարվել էր մեկ տարի առաջ: Այն կազմակերպել էր ՙՄեդիամաքս՚ գործակալությունը ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Լավագույն աշխատանքների հեղինակները, որոնք ուսանում են Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ներկայացրել էին գնահատականներ Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Մեկ տարի անց 10 լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է տրվել կառավարության ղեկավարին ներկայացնել առկա իրավիճակի ու տեղի ունեցած զարգացումների իրենց տեսլականը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ կառավարությունում` վարչապետը նշել է. ՙՄեր նախորդ հանդիպումից անցել է մեկ տարի, երբ քննարկում էինք երիտասարդների առաջարկությունները, թե ինչպես պետք է համատեղ ջանքերով հաղթահարել ճգնաժամը: Մենք հանդիպեցինք, երբ մեր տնտեսությունը գտնվում էր բավական ծանր վիճակում, քանի որ տնտեսական անկման ցուցանիշները բարձր էին, իսկ տնտեսական միջավայրում տիրում էր ավելի հոռետեսական տրամադրություն: Այն ժամանակ ձեր առաջարկություններն ու գնահատականներն ավելի լավատեսական էին, եւ, փառք Աստծո, որ ձեր լավատեսությունն ավելի մոտ էր իրականությանը: Այս տարվա Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` արձանագրել ենք 7.2 տնտեսական աճ: Սա վկայում է այն մասին, որ դուք ավելի լավ եք զգում, թե հասարակությունում ինչպիսի տրամադրություններ են գերիշխում, եւ զարգացման ինչպիսի միտումներ կան՚:

Կառավարության ղեկավարը խրախուսելի է համարել ՙԵս հաղթահարում եմ ճգնաժամը՚ մրցույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ կառավարությունը կշարունակի աջակցել դրան նաեւ հետագայում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---