Հայաստանի ՓՄՁ-ների հաշվետվությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի թարգմանության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄՁ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը թարգմանվել և խմբագրվել է USAID–ի ֆինանսավորմամբ Հայաստանում ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակում:

Հայաստանյան կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի կիրառումը, որն ապահովում է միջազգայնորեն ընդունված ժամանակակից հաշվապահական չափանիշներ, կբարձրացնի այդ կազմակերպությունների` մասնավորապես ՓՄԿ-ների ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը և կապահովի դրանց թափանցիկությունը:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների և միջազգային այլ կազմակեպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը իր խոսքում կարևորեց ՓՄՁ-ների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի նշանակությունը հայաստանյան ընկերությունների նկատմամբ վստահության բարձրացման, կապիտալի միջազգային շուկաների հասանելիության և, որպես հետևանք, Հայաստանում ներդրումների խթանման գործում: Իր հերթին USAID հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Չիման նկատեց, որ նշված ստանդարտի ներդրումը և կիրառումը Հայաստանում երաշխիք կհանդիսանա, որպեսզի տեղական և օտարերկրյա ներդրողներն իրենց ներդրումային որոշումները կայացնեն` կազմակերպությունների թափանցիկ և իրատեսական ֆինանսական տեղեկատվության հիման վրա, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---