Ավելացել են ՓՄԿ-ների վարկավորման ծավալները

PanARMENIAN.Net - Ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսական ոլորտի գիտելիքների փոխանակման ծրագրի» (FS Share) կողմից իրականացվող Հայաստանում Ֆինանսական ոլորտի կայունացման փորձնական ծրագիրը (ՖՈԿԾ), որի նպատակն էր ավելացնել Հայաստանում փոքր և միջին կազմակերպությունների (ՓՄԿ) վարկավորման ծավալների և բարձրացնել դրանց համար ֆինանսների հասանելիության` երկրում ֆինանսական ճգնաժամի հետևանքները մեղմելու միտումով:

Ծրագրի հիմնական նպատակն էր գրավ չպահանջող փորձնական վարկային գործիքի ներկայացումը, որը կընդօրինակվի և կտեղայնացվի Հայաստանի բանկային հատվածի կողմից, ինչն իր հերթին կօգնի վերսկսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով խիստ սահմանափակ դարձած ՓՄԿ-երի վարկավորումը: Տրամադրվող վարկերի քանակը ավելացնելու նպատակով ՖՈԿԾ-ն մշակել, ներկայացրել և մատուցել է գնման պատվերի հիման վրա ֆինանսավորման ծառայություն ընտրված երկու բանկերում` Ինեկոբանկում և Ամերիաբանկում, ինչն իր հերթին կնպաստի ընդհանուր առմամբ ՓՄԿ-երի համար ֆինանսների հասանելիության բարձրացմանը: ՖՈԿԾ-ի շրջանակներում նաև իրականացվել է 2009թ-ի Փոքր և միջին կազմակերպությունների Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՖՀՄՍ), ՓՄԿ-երի ՖՀՄՍ Եզրակացությունների հիմքերի և 2009թ-ի ՓՄԿ-երի Ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակի հայերեն թարգմանությունը և խմբագրումը փորձագետների կողմից, ինչպես նաև քննարկվել է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից դրանց հետագա պահպանման հարցը:

2010թ-ի հունիսի 30-ին տեղի ունեցավ ՖՈԿԾ-ն ամփոփիչ կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին կատարված աշխատանքները, ՀՀ Կենտրոնական Բանկի կարծիքը, ինչպես նաև քննարկվեցին փորձնական ծրագրի արդյունքները և դրանց հնարավոր կիրառումը բանկային հատվածի մյուս մասնակիցների կողմից: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ, տեղական բանկերի, բիզնես ասոցիացիաների, ՓՄԿ և գործարար համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալի պաշտոնակատար Թիմոթի Ալեքսանդրը նշեց, որ չնայած ֆինանսական ճգնաժամը Հայաստանում կարծես նահանջում է, այնուամենայնիվ ՓՄԿ-երի համար ֆինանսական միջոցների հասանելիությունը սահմանափակ է մնում, ինչը խոչընդոտ է հանդիսանում տնտեսության զարգացման համար: Նա իր խոսքում նշեց - «Մենք գիտակցում ենք, որ լոկ նորարարական ֆինանսական գործիքները բավարար չեն տնտեսության գործունեությունը խթանելու համար, սակայն եթե դրանք համադրենք շուկայում տեղեկատվության փոխանակման, տեխնոլոգիական և կառավարման բարելավված գործընթացների հետ, ապա ֆինանսական նորարարությունը կդառնա կարևորագույն գործոն մասնավոր հատվածի մրցունակությունը և դիվերսիֆիկացիան խթանելու հարցում»: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, ինչպես նաև գնման պատվերի հիման վրա ֆինանսավորման գործիքի դերը Հայաստանում ՓՄԿ-երի համար վարկային միջոցների հասանելիության ներկա համատեքստում:

FS Share ծրագրի թիմի անդամներ Մելիսսա Սկուդոն և Մայքլ Գոլդը ներկայացրեցին փորձնական ծրագրի բաղադրիչները և նկարագրեցին գնման պատվերի հիման վրա ֆինանսավորման մեխանիզմը: Այնուհետև հանդես եկան զեկուցողներ` FS Share ծրագրից Ռամիրո Օրտեգա Լանդան, Ամերիաբանկից` Լևոն Արևշատյանը և Ինեկոբանկից` Արամ Բալոյանը, որոնք քննարկեցին գործընկեր բանկերի ընտրության գործընթացը, ծրագրի հետ կապված իրենց ունեցած փորձը, ինչպես նաև նոր գործիքի շուկայավարման ծրագրերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---