Վրացական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կգնի գազամուղը 9 հուլիսի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցությունը հուլիսի 9-ին արտահայտվել է այն փաստի դեմ, որ սեփականաշնորհման չպատկանող օբյեկտների ցանկից հանվել է գազատարը, որը կապում է Ռուսաստանին Հայաստանի հետ, գրում է «Վզգլյադ» թերթը: Գազամուղի վաճառքը ևս մեկ անգամ կհաստատի երկրի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականությունը, ասվում է ընդդիմության հայտարարության մեջ: Ըստ ընդդիմադիրների, գազամուղի կամ նույնիսկ նրա մի մասի վաճառքը Լոնդոնի բորսայում «անհեռատես ու չարդարացված որոշում կլինի», որն ուղղված է բյուջետային խնդիրների լուծմանը: Ալասանիայի կուսակցությունը դա համարում է «էժանագին արկածախնդրություն», որը հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին: Գազատարի վաճառքի մասին վերջնական որոշումը Վրաստանի խորհրդարանը կկայացնի հուլիսի կեսին: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Վրացական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կգնի գազամուղը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |