Հայաստանի Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների փոփոխություններից

Հայաստանի Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների փոփոխություններից

PanARMENIAN.Net - 2010 թ. հուլիսի 13-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%:

Խորհուրդը գնահատում է, որ չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաև առաջիկա ժամանակահատվածում, այդուհանդերձ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը և սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռևս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը: «Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---