Ռոբերտ Հարությունյան. «Լեհաստանը Հայաստանի համար Եվրոպայի շուկաներ դուրս գալու հեռանկարային շուկա կարող է դառնալ»

PanARMENIAN.Net - Լեհաստանը Հայաստանի համար կարող է դառնալ մեծ ու հեռանկարային շուկա, որը նրան հնարավորություն կտա դուրս գալու Եվրոպայի շուկաներ: Հուլիսի 13-ին լրագրողներին այսպիսի կարծիք է հայտնել Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` Երևանում անցկացվող հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության առաջին նիստի շրջանակներում: Ընդ որում, նա ընդգծել է, որ շատ կարևոր է, որ այս համագործակցությունը հետագա զարգացում ունենա:

Ռոբերտ Հարությունյանը նշել է նաև, որ Լեհաստանը ներկայում գտնվում է բարձր տեխնոլոգիաների ակտիվ զարգացման փուլում: «Լեհական փորձի կիրառումը հայկական ընկերությունների համար գերակա է և համագործակցություն սկսելու լավ սկիզբ», - ասել է նա:

Չնայած, որ հայ-լեհական միջկառավարական առաջին նիստն է դեռևս տեղի ունենում, սակայն արդեն առկա են որոշակի պայմանավորվածություններ և ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, մասնավորապես` լեհական ընկերության և «Նաիրիտ» գործարանի միջև, Հայաստանի գիտական ինստիտուտների միջև:

Ռոբերտ Հարությունյանը նշել է նաև, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունները բավարար զարգացած չեն, իսկ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 30 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---