Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կհամագործակցեն19 հուլիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 19-ին պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև` Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի` մեկ տասնյակից ավելի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերը: Մատնանշելով վերջին տարիներին հաջողությամբ գործող ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ընդգրկման հնարավորությունը նշված խմբի ձեռնարկությունների կազմում: Հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանը պատվիրակության հետ մեկնել է Գյումրիի ավիացիոն բազա, Վանաձորի «Սլացք» եւ «Ավտոգեն-մ» ձեռնարկություններ: Պատվիրակությունն այցելել է նաեւ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան», Հրազդանի «Պատնեշ» ձեռնարկություններ, ուսումնասիրել դրանց հզորությունները: Երկու երկրների ձեռնարկությունների ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերի քննարկումը նախատեսվում է հուլիսի 20-ին: Այդ նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |