Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները17 օգոստոսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Որթնալվիճն արագ զարգանում է խաղողի արմատների վրա և 3-4 տարվա ընթացքում խաղողը լրիվ փչանում է: Այդ հիվանդությունն անհնար է բուժել, դրա դեմ միակ պայքարը հին խաղողի տունկերը ոչնչացնելն ու նորերը տնկելն է», - ասել է նա, ավելացնելով, որ խաղողի նոր տունկերի համար Հայաստանի ֆերմերներին 270-290 մլն ԱՄՆ դոլար է հարկավոր: Միության նախագահն նշել է, որ որթնալվիճը Եվրոպայից 100-120 տարի առաջ Մ. Նահանգներ է տարվել, իսկ Հայաստանում այն ի հայտ է եկել անցյալ դարի 20-ական թթ.: Մինչ օրս այն չէր տարածվում մի քանի պատճառներով` եղանակային, ջրման (ոչ ցողելով) պայմանների և հողային կառուցվածքի: Բացի այդ, ԽՍՀՄ իշխանության տարիներին արգելվում էր Արարատյան դաշտավայր խաղողի նոր տեսակների ներմուծումը, իսկ Միության փլուզումից հետո, Հայաստանի իշխանությունները հիվանդության տարածումը կանխելու կամ այն ոչնչացնելու վերահսկողության ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ներկայում հիվանդությունը տարածված է Տավուշի մարզի մի քանի հա խաղողի այգիներում, ինչպես նաև մի փոքր օջախ էր հայտնաբերվել Արարատյան դաշտավայրում, որը ոչնչացվել է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |