FMO-ն կընդլայնի ներդրումային նախագծերը Հայաստանում

FMO-ն կընդլայնի ներդրումային նախագծերը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) մտադիր է շարունակել Հայաստանի բանկային համակարգում ներդրումների հաջողված փորձը: «Այս փուլում մենք բանակցում ենք ևս մեկ հայկական բանկի հետ կոնկրետ ֆինանսավորման մասին»,-ասել է FMO ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկը: Ընդ որում, նա հրաժարվել է նշել բանկը, քանի որ բանակցությունների արդյունքները դեռևս պատրաստ չեն, նշել է միայն, որ այդ բանկը երկրի լավագույն բանկերի տասնյակում է: «Երբ մենք գալիս ենք մի երկիր, մենք ուսումնասիրում ենք շուկան ու նրա ներուժը: Որպես կանոն, մենք աշխատում ենք առավելապես թափանցիկ ու հուսալի կազմակերպությունների հետ, ինչպիսին է «Ամերիաբանկը»,-նշել է նա:

FMO-ն DEG-ի հետ համատեղ արդեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին է տրամադրել 30 մլն դոլարի վարկային միջոցներ ՓՄՁ-ների և վերարտադրվող էներգետիկայի ֆինանսավորման համար:

Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է նաև, որ FMO-ի վարկային պորտֆելը Վրաստանի 4 լավագույն բանկերում կազմում է 100 մլն դոլար: Ավելին, ֆինանսական կազմակերպությունը պատրաստ է դառնալ հուսալի բանկի բաժնետեր, եթե դա անհրաժեշտ լիրնի: Նա հավելել է, որ ի տարբերություն արևմտաեվրոպական բանկերի FMO-ն իր գործընկերների կողքին է ծանր օրերին: «Երբ անձրև է գալիս, նրանք փորձում են փակել անձրևանոցը: Մենք շարունակեցինք աշխատել մեր գործընկերների հետ նրանց համար ծանր 2008-2009թթ.: Դա վկայում է այն մասին, որ մենք երկարաժամկետ հարաբերություններ ենք կառուցում մեր գործընկերների հետ, այդ թվում նաև հայկական բանկերի հետ»,-ասել է նա:

Ավելին, ըստ FMO ներդրումների գծով գլխավոր տնօրենի, համաշխարհային տնտեսության վերականգնման միտումը վկայում է այն մասին, որ բանկային հատվածում ևս ակտիվացում է նկատվում: Ուստի Հայաստանում FMO-ի ներդրումների չափը կախված կլինի երկրի տնտեսության պահանջներից: «Ստեղծված իրավիճակում կաճեն ֆինանսական միջոցների ու կապիտալի ավելացման բանկերի պահանջները, ինչն իր հերթին կհանգեցնի ֆինանսավորման ծավալների ավելացմանը»,-ասել է նա:

Յուրգեն Ռիգտերինկը հայտնեց նաև, որ FMO վարկային պորտֆելը կազմում է 6,5 մլրդ դրամ, ամեն տարի ֆինանսական կազմակերպությունը փորձում է 1,5 մլրդ դոլարի վարկեր տրամադրել ողջ աշխարհում երեք հատվածներում՝ ֆինանսական կազմակերպություններին, վերականգնվող էներգետիկայի և բնակարանային շինարարության ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---