Վատ եղանակի պատճառով 2010 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի մոտ 8-9%16 սեպտեմբերի 2010 - 17:19 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կներկայացնի «Գյուղատնտեսության զարգացման մասին» և «Գյուղատնտեսությանը պետական աջակցության մասին» օրենքը: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երևանում լրագրողներին է հաղորդել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: «Եվրոպական երկրներում գների կտրուկ տատանումներ թույլ չտալու համար գոյություն ունեն որևէ գյուղատնտեսական ապրանքի արտադրության քվոտեր: Ընդ որում, պետությունն ապահովում է ֆերմերների միջին շահույթը, իսկ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ունենալ բյուջեում, որպեսզի նրանց վնասները հատուցվեն»,- պարզաբանել է փոխնախարարը: Շուկայում գները կարգավորող երկրորդ գործիքը նա անվանել է պետական պահեստների առկայությունը: Հայաստանում կարտոֆիլի բերքի ռացիոնալ ծավալը պետք է կազմի 25 հազ. տոննա, այսինքն 33 հազ. հեկտար կարտոֆիլի ցանքատարածքից մոտ 10 հազ. հա կարող է հատկացվել շաքարի ճակնդեղին, գտնում է փոխնախարարը: Սամվել Ավետիսյանի խոսքով, Հայաստանի գյուղատնտեսության մեջ ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով առկա ծանր իրավիճակը, որը հանգեցրել է 24% անկման առաջին կիսամյակում, տարվա վերջին փոքր-ինչ կբարելավվի, և ընդհանուր առմամբ անկումը կկազմի մոտ 8-9%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |