Հայաստանի կառավարությունը պարզեցնում է նոր ընկերությունների հիմնադրման ընթացակարգը

Հայաստանի կառավարությունը պարզեցնում է նոր ընկերությունների հիմնադրման ընթացակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանցով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետռեգիստրի, հարկային մարմինների, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հետ։ Առաջարկվում է նաև վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից։

Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունմամբ առավել արդյունավետ կդառնա ընկերությունների հիմնադրման ընթացակարգը, մասնավորապես ֆիրմային անվան տրամադրումը, պետական գրանցումը, հաշվառումը և այլն։ Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը անվանել է 2010թ. կարևորագույն բարեփոխումներից մեկը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---