Կայացավ 2,6 մլրդ դրամ ծավալով ՊԳՊ տեղաբաշխման աճուրդը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10072186 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ500մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 590 մլն 450հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ330 մլն 450հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 260մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 620 մլն450հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 051 580 760 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 15.4965% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5000%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---