Հայաստանի 48 խոշոր ընկերություններ խուսափել են պարտադիր աուդիտից

PanARMENIAN.Net - «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների համաձայն` այն խոշոր կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ մի շարք խոշոր կազմակերպություններ (ցանկը` կցվում է) աուդիտի չեն ենթարկվել և չեն հրապարակել 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` աուդիտորական եզրակացությունների հետ միասին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Անբարեխիղճ ընկերությունների ցուցակը ճշտվում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---