«Տաթևի վերածնունդ» նախագծի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունը

«Տաթևի վերածնունդ» նախագծի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունը

PanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» նախագիծը մեծ հեռանկարներ ունի և այդ ծրագրի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունն, ասել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նախագծի բացման առիթով իր խոսքում: Նա նշել է, որ ՀԱՄՀ-ն խսիտ պահանջներ կներկայացնի ներդրողներին, մասնավորապես, դա վերաբերում է վանական համալիրի հարևանությամբ շինարարության սահմանափակումներին: «Չի կարելի զբոսաշրջային համալիրները կառուցել վանքի հարևանությամբ, դրանք հնարավոր կլինին կառուցել միայն Հալիձորի հատվածում, որտեղ 2013թ. նախատեսվում է ավարտին հասցնել հյուրանոցի շինարարությունը»,-ասել է նա:

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ:

Ըստ Բ.Փափազյանի, ճպանուղու գործարկումը մեծ նախագծի մեկնարկն է, քանի որ ճոպանուղին գրավիչ է զբոսաշրջիկների համար, իսկ Տաթևի վանական համալիրը արժեքավոր է ոչ միայն զբոսաշրջության տեսակետից, այլ նաև որպես մշակութային ժառանգություն, այն լիովին կվերականգնվի: «Ինձ թվում է զբոսաշրջիկներին այստեղ շատ բացահայտումներ են սպասում»,-ասել է Բեկոր Փափազյանը:

50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը' շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---