Կայացավ Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի խորհրդակցություն` հայկական կողմի անդամների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ խորհրդակցություն` հանձնաժողովի հայկական կողմի անդամների մասնակցությամբ: Քննարկվեցին դեկտեմբերին Երևանում նախատեսվելիք հանձնաժողովի նիստի օրակարգին և նիստի արձանագրության նախագծին վերաբերող հարցեր:

Արտգործնախարարության տեղեկանքի համաձայն` եգիպտական կողմին են ներկայացվել վեց փաստաթղթերի նախագծեր, որոնք նախատեսվում է ստորագրել նիստի շրջանակում: Անդրադարձ եղավ նաև համագործակցության ուղղություններին, արձանագրվեց, որ հատկապես գործակցության մեծ հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտամշակութային ոլորտներում:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանը շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել` նիստի օրակարգում ներառելու համար: Նա հույս հայտնեց, որ առաջիկա նիստի ընթացքում կարձանագրվեն փոխադարձ հետաքրքրությունները, համագործակցության ոլոտները, որին արդեն կհաջորդի կոնկրետ քայլերի իրականացումը: Արմեն Գևորգյանը կարևորեց նաև հայաստանցի գործարարների և արտադրողների մասնակցությունը 2011թ. Կահիրեի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, ինչը նոր շուկաներ բացահայտելու իրական հնարավորություններ կարող է ստեղծել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---