Բանկերը զգալի դերակատարություն չունեն Հայաստանի տնտեսական կյանքում22 նոյեմբերի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգը չի կատարում է երկրի տնտեսության խթանիչի դեր, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այսօրվա դրությամբ բանկերի դերը Հայաստանի տնտեսության մեջ էական չէ: Նրանք պետք է առաջ մղեն երկրի տնտեսությունը: Բանկերն արդեն գտել են իրենց համեստ տեղը և վարկեր են տալիս բարձր տոկոսադրույքով, սակայն, դա ոչ թե նրանց մեղքն է, այլ գոյություն ունեցող համակարգի»,-ասել է նա: Բագրատ Ասատրյանը պարզաբանել է, որ ԿԲ-ն միայն մի քանի մեխանիզմ է կիրառում՝ շարունակվում են արտարժույթի ինտերվենցիաները, կրճատելով մեր արտաքին ռեզերվները: 9 ամիսների ընթացքում շրջանառության մեջ գտնվող դրամական բազան կազմել է 272 մլրդ դրամ, ընդ որում դրամական զանգվածը այդ նույն շրջանում կազմել է 810 մլրդ դրամ, ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 9 ամիսների արդյունքում կազմել է 350 մլրդ դրամ (800 մլն դոլար), իսկ ընդհանուր ակտիվները՝ 1,4 տրլն դրամ (4 մլրդ դոլար): Այնուամենայնիվ, Բագրատ Ասատրյանը նշել է, որ 15 տարի շարունակ, բանկային համակարգի կայացման օրվանից, այն զգալիորեն գերազանցել է տնտեսության աճի տեմպերը, իսկ առևտրային բանկերը տրամադրում են միջազգային միջին բանկին բնորոշ բոլոր ծառայությունները, և աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |