ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

PanARMENIAN.Net - ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 22-ից 29-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 14449.23 (-620.37), բացթողնման գինը` 15705.68 (-674.32) դրամ, արծաթի գնման գինը` 278.36 (-17.34), բացթողնման գինը` 302.56 (-18.85), պլատինի գնման գինը` 17711.09 (-1182.84), բացթողնման գինը` 19251.19 (-1285.69), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7188.07 (-430.45), բացթողնման գինը` 7813.12 (-467.88) դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---