ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Թալինի մայր ջրանցքի վերականգնման ընթացքին

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Թալինի մայր ջրանցքի վերականգնման ընթացքին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 23-ին Արմավիրի մարզում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակում Թալինի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին:

Ինչպես հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը տեղեկացվեց, որ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 70%-ը: Աշխատանքները կատարվում են ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետներում` 2011թ. ապրիլին: Արմեն Գևորգյանը կարևորեց աշխատանքների որակն ու ժամանակին իրականացումը` ընդգծելով ջրանցքի նշանակությունը գալիք ոռոգման շրջանի անխափան կազմակերպման գործում:

Ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից: Ծրագրի ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է, նախատեսվում է վերականգնել 59 կմ ջրատար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---