Շահումով խաղերի, խաղատների և խաղարկությունների ոլորտից 11 ամսվա ընթացքում 935 մլն դրամ է վճարվել Հայաստանի բյուջե

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 17 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Այդ մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում 21 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընդ որում` 25 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13,4 մլն, 16 մլն և 700 հազար դրամի չափով:

2010թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ի ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 935 մլն դրամի չափով պետական տուրք, որից 410 մլն դրամը` շահումով խաղերի, 225 մլն դրամը` խաղատների, 300 մլն դրամը` վիճակախաղերի գծով: 2010թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 11 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---